Յունիբանկը նոր գործառույթներ է ավելացրել մոբայլ հավելվածում

30.07.2020

Յունիբանկը նոր գործառույթներ է ավելացրել մոբայլ հավելվածում

Յունիբանկը թարմացրել է UniMobile հավելվածը՝ հեռավար սպասարկումն ավելի հարմարավետ դարձնելով հաճախորդների համար։ UniMobile-ում ներդրվել են նոր գործառույթներ․ այժմ օգտատերերը կարող են ինքնուրույն գրանցվել առցանց, կատարել քարտից քարտ փոխանցումներ և մարել այլ բանկերի վարկերը։
Առցանց գրանցումը կարևոր թարմացում է, որը թույլ է տալիս UniMobile-ի նոր օգտատերերին գործարկել  հավելվածին՝ առանց բանկ այցելելու։ Բավական է կատարել միայն մի քանի պարզ քայլ․
 
1 App Store-ից կամ Play Market-ից ներբեռնել հավելվածը,
2․ Լրացնել անձնական տվյալները,
3․ Տեղադրել անձնագրի կամ ID քարտի լուսապատճեն կամ լուսանկարը,
4․ Ավելացնել ինքնանկարը /սելֆի/՝ անձնագիրը կամ ID քարտը ձեռքում:
 
Բանկը կտեղեկացնի գրանցման ավարտի մասին և օգտատիրոջը հասանելի կլինեն հավելվածի բոլոր գործառույթները։
 
ArCa համակարգերի  բանկերի կողմից տրամադրված քարտերի համալրումը օգտատերերի կոմից ամենասպասված ու պահանջված գործառույթներից մեկն է։ Այն հատկապես անհրաժեշտ է նրանց, ովքեր հաճախ են այլ անհատների փոխանցումներ կատարում կամ օգտվում են տարբեր բանկերի քարտերից։
 
Մեկ այլ կարևոր թարմացում է ցանկացած բանկի վարկի մարման  հնարավորությունը։ Օգտատիրոջն անհրաժեշտ է UniMobile հավելվածում պարզապես լրացնել վարկային կոդը և կատարել վճարումը։
 
UniMobile հավելվածի հնադեպ պահանջարկը գնալով աճում է՝  2020թ.-ին  օգտատերերի քանակը 2019-ի համեմատ աճել է մոտ 40%-ով։ Հավելվածի օգնությամբ բանկի հաճախորդները կարողանում են բազմազան գործողություններ կատարել, այդ թվում՝
 

  • իրականացնել փոխանցումներ Յունիբանկի հաշիվների միջև ,
  • փոխանցումներ կատարել այլ բանկերի հաշիվներին,
  • համալրել ավանդային հաշիվներն ու մարել վարկերը,
  • կենսաթոշակային հաշվի մնացորդին,
  • կատարել միջազգային փոխանցումներ Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգով,
  • վճարել տարբեր ծառայությունների, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների դիմաց,
  • եղեկանալ փոխարժեքների մասին,
  • ծանոթանալ բանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների և տերմինալների տեղադրման հասցեներին։
 
Հավելվածի օգտատերերը մշտական հասանելիություն ունեն վճարումների պատմությանը, ինչը հնարավորություն է տալիս հետևել ու վերահսկել սեփական ծախսերը։ Հաշիվներին և հեռավար ծառայությունների փաթեթին հասանելիությունը շուրջօրյա է։ Իսկ գործողությունների կրկնության հնարավությունը թույլ է տալիս էականորեն խնայել ժամանակը․ հաճախորդը կարող է կատարել կանոնավոր վճարումներ՝ մի քանի ստեղնի օգնությամբ։
Օգտվելով UniMobile-ից՝ կարելի է ընտրել հետևյալ լեզուներից որևէ մեկը․ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Հարցերի դեպքում հաճախորդները կարող են դիմել հաճախորդների աջակցության ծառայություն։
 
Յունիբանկը կատարելագործում ու ընդլայնում է բջջային հավելվածի գործառույթները՝ նախապես մանրամասն ուսումնասիրելով հաճախորդների առաջարկություններն ու ցանկությունները։ Նման մոտեցման շնորհիվ UniMobile-ը յուրաքանչյուր թարմացման ժամանակ դառնում է ավելի հարմարավետ և թույլ է տալիս խնայել ավելի շատ ժամանակ բազմազան ֆինանսական գործողություններ կատարելու ընթացքում։

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Գավառ» մասնաճյուղը կվերսկսի իր աշխատանքը 27.07.2020թ.-ից
    «Գավառ» մասնաճյուղը կվերսկսի իր աշխատանքը 27.07.2020թ.-ից
  • Դիմեք օնլայն, օգտվեք օնլայն. կատարեք բոլոր գործարքները Յունիբանկի մոբայլ հավելվածով
    Դիմեք օնլայն, օգտվեք օնլայն. կատարեք բոլոր գործարքները Յունիբանկի մոբայլ հավելվածով
  • Յունիբանկի «Գավառ» մասնաճյուղը 13.07-20թ.-20.07.2020թ. հաճախորդների սպասարկում չի իրականացնի
    Յունիբանկի «Գավառ» մասնաճյուղը 13.07-20թ.-20.07.2020թ. հաճախորդների սպասարկում չի իրականացնի
  • Յունիբանկի գլխամասային գրասենյակը հաճախորդների սպասարկումը կվերսկսի 20.07.2020թ.
    Յունիբանկի գլխամասային գրասենյակը հաճախորդների սպասարկումը կվերսկսի 20.07.2020թ.
  • «Աճառյան» մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը կվերսկսի 13.07.2020թ.-ին
    «Աճառյան» մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը կվերսկսի 13.07.2020թ.-ին
  • Յունիբանկի գլխամասային գրասենյակը 01.07.20թ.-ից մինչև 13.07.20թ. հաճախորդների սպասարկում չի իրականացնի
    Յունիբանկի գլխամասային գրասենյակը 01.07.20թ.-ից մինչև 13.07.20թ. հաճախորդների սպասարկում չի իրականացնի
Տեսնել բոլորը