Յունիբանկը 3 ամսով երկարաձգում է անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը

01.02.2021

Յունիբանկը 3 ամսով երկարաձգում է անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը

Յունիբանկն իր աջակցությունն է հայտնում հաճախորդներին ստեղծված իրավիճակում և տեղեկացնում, որ որոշում է ընդունվել ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը երկարաձգել 3 ամսով, և 2020թ. սեպտեմբերի 24-ից մինչև 2021թ. հունվարի 17-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն բաշխել վարկի մնացորդային ժամկետի վրա: Այս վարկերի համար հերթական առաջին մարման օր է համարվելու այն նույն ամսաթիվը, որը սահմանված էր գործող գրաֆիկով:
 
Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա, և այն հաճախորդները, որոնք 2021թ. փետրվարի 1-ից հետո սահմանված   կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված: Առաջարկից օգտվել չցանկացող  հաճախորդներին խնդրում ենք հրաժարման մասին տեղեկացնել բանկին գրավոր դիմումի տեսքով՝ էլ. փոստով (

) կամ դիմելով գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր: 
 
Յունիբանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ կայքի «Մասնաճյուղային ցանց» բաժնում:
 
Տեղեկատու կենտրոն՝ + 374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվեց նոր հասցե
    Յունիբանկի «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվեց նոր հասցե
  • Յունիբանկի «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը նոր հասցեում կվերսկսի  իր աշխատանքը հունվարի 25-ից
    Յունիբանկի «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը նոր հասցեում կվերսկսի իր աշխատանքը հունվարի 25-ից
  • Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը
    Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը
  • Փոփոխություն Յունիբանկի VISA Infinite քարտերի սակագներում
    Փոփոխություն Յունիբանկի VISA Infinite քարտերի սակագներում
  • Նոր տարածք տեղափոխման պատճառով «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
    Նոր տարածք տեղափոխման պատճառով «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
  • Յունիբանկն արժանացել է Visa-ի «Sustainability Icon» մրցանակին
    Յունիբանկն արժանացել է Visa-ի «Sustainability Icon» մրցանակին
Տեսնել բոլորը