2022 թվականի ապրիլի 11-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվել է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝
1. «Յունիբանկ» ԲԲԸ սովորական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման տեղաբաշխման ձևի սահմանում:
2. «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի Ընդհանուր ժողովի Հաշվիչ հանձնաժողովի կազմի և լիազորությունների ժամկետի հաստատում:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2022թ. մարտի 23-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`
1. Ժողովի գումարման մասին ծանուցում:
2. Տեղեկատվություն օրակարգի հարցերի վերաբերյալ:
3. Քվեաթերթիկ օրակարգի հարցերի վերաբերյալ:
Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 11.04.2022թ., ժամը 14:05:
«Ժողովուրդ» օրաթերթ, 25.03.22թ.

Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություն Յունիբանկի սակագներում18.03.2022 Տեսնել ավելին -
ԱՁ-ների և իրավաբանական անձանց պետական գրանցումը կարելի է իրականացնել նաև Յունիբանկում18.03.2022 Տեսնել ավելին -
Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մասին04.03.2022 Տեսնել ավելին -
Նոր հիփոթեքային վարկ Յունիբանկից՝ Diamond Hills-ում բնակարան գնելու համար17.03.2022 Տեսնել ավելին -
Փոփոխություն Յունիբանկի սակագներում14.03.2022 Տեսնել ավելին -
Փոփոխություն Prive հաճախորդների սպասարկման սակագներում14.03.2022 Տեսնել ավելին