Հարգելի՛ քարտապաններ,
զեղծարարության դեպքերը կանխելու նպատակով, մեկ անգամ ևս հիշեցնում ենք քարտերի օգտագործման հետ կապված անվտանգության կանոնների պահպանման կարևորության մասին:
Վերջերս կրկին ակտիվացել են քարտային զեղծարարության դեպքերը: Ենթադրյալ «գնորդները» WhatsApp-ի կամ Viber-ի միջոցով կապ են հաստատում օնլայն վաճառքի կայքերում հայտարարություններ տեղադրած անձանց հետ և առաջարկում ապրանքի դիմաց վճարել քարտային փոխանցման միջոցով, քանի որ նրանք գտնվում են այլ քաղաքում կամ երկրում: «Գնորդն» ուղարկում է հղում, որով բացվող էջը շփոթեցման աստիճան նման է այլ կազմակերպությունների կայքերի, և առաջարկում լրացնել քարտային բոլոր տվյալները /այդ թվում՝ վավերականության ժամկետը, CVV/CVC կոդը, գաղտնաբառը/, իբր գումարը փոխանցելու և ապրանքը փոստային ծառայության միջոցով ստանալու համար: Տեղեկանալով այլ անձի քարտի տվյալներին՝ «գնորդը» գումար է ելքագրում այդ քարտից և փոխանցում իր էլեկտրոնային դրամապանակին:
Ուստի խարդախություններից զերծ մնալու համար մի՛ տրամադրեք անձնական տվյալներն ու քարտի բոլոր վավերապայմաններն այլ անձանց:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություն Յունիբանկի բանկային քարտերի թողարկման և սպասարկման սակագներում 10.06.2022թ.-ից03.06.2022 Տեսնել ավելին -
Swift փոխանցումների սակագնի փոփոխություն 27.05.2022թ.-ից19.05.2022 Տեսնել ավելին -
Յունիբանկի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքը վերսկսված է25.05.2022 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներով պայմանավորված Յունիբանկի պրոցեսինգային կենտրոնը ժամանակավորապես չի աշխատում25.05.2022 Տեսնել ավելին -
22.05.22թ.-ին UniMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում20.05.2022 Տեսնել ավելին -
Յունիբանկի աջակցությամբ վերակառուցվեց սահմանամերձ Նռնաձոր գյուղի բացօթյա մարզադաշտը11.05.2022 Տեսնել ավելին