Յունիբանկի UniMobile մոբայլ հավելվածում հասանելի է դարձել անհպում վճարման ծառայությունը Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար։ Այժմ Յունիբանկի քարտապանները՝ NFC տեխնոլոգիայով Android սմարթֆոնների սեփականատերերը, կարող են ամբողջ աշխարհում վճարել ապրանքների և ծառայությունների համար՝ պարզապես հեռախոսը POS-տերմինալին մոտեցնելով։
Այս հնարավորությունից օգտվելու համար հաճախորդը պետք է մուտք գործի UniMobile հավելված, սեղմի UniWallet կոճակը, էլեկտրոնային դրամապանակ ստեղծի և դրան կցի մեկ կամ մի քանի Visa քարտ: Բոլոր գործողությունները տևում են մի քանի րոպե:
Վճարային գործարքները պաշտպանված են միջազգային չափանիշներին համապատասխան: Քարտի տվյալները չեն պահվում սմարթֆոնում և չեն բացահայտվում գործարքների ժամանակ։ Վճարելիս օգտագործվում է թոքեն՝ թվային կոդ, որը փոխարինում է իրական քարտի համարին:
Տարեսկզբին Յունիբանկն առաջիններից էր Հայաստանում, որ գործարկեց նմանատիպ ծառայություն՝ վճարում Apple Pay-ի միջոցով iPhone-ի սեփականատերերի համար։
Յունիբանկը մշտապես կատարելագործում է իր տեխնոլոգիաները և ընդլայնում մոբայլ հավելվածի ֆունկցիոնալությունը՝ ուշադիր ուսումնասիրելով իր հաճախորդների կարիքները: Մոբայլ հավելվածի միջոցով հաճախորդները կարող են գումար փոխանցել Յունիբանկի իրենց հաշիվների միջև, դրամական միջոցներ ուղարկել այլ բանկերի հաշիվներին, կատարել փոխանցումներ քարտերին, համալրել ավանդներ և մարել վարկեր, կատարել միջազգային Unistream, SWIFT փոխանցումներ, վճարել ծառայությունների, տուգանքների, հարկերի, կոմունալ ծառայությունների համար, հետևել կենսաթոշակային հաշվի մնացորդին, և այլն:
UniMobile-ը կարելի է ներբեռնել AppStore-ից կամ PlayMarket-ից և գրանցվել առցանց: Հավելվածը հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություն Յունիբանկի սակագներում 27.07.2022թ.-ից և 01.08.2022թ.-ից15.07.2022 Տեսնել ավելին -
Արտերկրում Visa քարտերի աշխատանքը վերականգնված է29.07.2022 Տեսնել ավելին -
Հայտարարություն Visa քարտերի վերաբերյալ29.07.2022 Տեսնել ավելին -
Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հարցազրույցը Շանթ TV-ին28.07.2022 Տեսնել ավելին -
Թղթակցային հաշիվների վարման և լորո հաշիվներից փոխանցումների կատարման նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 01.08.2022թ.-ից22.07.2022 Տեսնել ավելին -
Ի գիտություն Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղի հաճախորդների25.07.2022 Տեսնել ավելին