Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը սկսել է իր աշխատանքը նոր հասցեում

19.09.2022

Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը սկսել է իր աշխատանքը նոր հասցեում

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի «Թիվ 47» երևանյան մասնաճյուղը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք: «Թիվ 47» մասնաճյուղի նոր հասցեն է՝  ք.Երևան, Քրիստափորի փողոց, թիվ 2/11 և թիվ 2/12: Մասնաճյուղն իր աշխատանքը նոր հասցեում սկսել է 2022թ.-ի սեպտեմբերի 19-ից:
Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակում Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ոչ միայն մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը, այլև գործող մասնաճյուղերի տարածքների մեծացմանն ու բարեկարգմանը: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու իր կողմից որդեգրած սկզբունքը:
«Թիվ 47» մասնաճյուղի նոր տարածքն ունի ընդարձակ սպասարկման սրահ, հերթերի կառավարման համակարգ և վճարային տերմինալ ինքնուրույն սպասարկման համար:

Մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում են բանկային բոլոր ծառայությունները`
 

  • ավանդների ընդունում,
  • սպառողական և բիզնես վարկավորում,
  • դրամական փոխանցումներ,
  • Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
  • հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
  • ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում, և այլն: 
 
Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղային ցանց» էջում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը կտեղափոխվի նոր հասցե
    Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը կտեղափոխվի նոր հասցե
  • Փոփոխություն Յունիբանկի ավանդատեսակներում 15.09.2022թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի ավանդատեսակներում 15.09.2022թ.-ից
  • Ի գիտություն «Եղեգնաձոր» մասնաճյուղի հաճախորդների
    Ի գիտություն «Եղեգնաձոր» մասնաճյուղի հաճախորդների
  • Բարձրացվել են քարտային գործարքների գումարների օրական սահմանաչափերը
    Բարձրացվել են քարտային գործարքների գումարների օրական սահմանաչափերը
  • Փոփոխություն Յունիբանկի անհատական պահատեղերի վարձակալության սակագներում 14.09.2022թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի անհատական պահատեղերի վարձակալության սակագներում 14.09.2022թ.-ից
  • Ի գիտություն Յունիբանկի «Գորիս», «Կապան», «Սիսիան» մասնաճյուղերի հաճախորդների
    Ի գիտություն Յունիբանկի «Գորիս», «Կապան», «Սիսիան» մասնաճյուղերի հաճախորդների
Տեսնել բոլորը