Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում

10.01.2023

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում

Այսօր տեղի ունեցավ Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղի վերաբացումը նոր հասցեում՝ Աշտարակ, Տիգրան Մեծի 17-17/1: Մասնաճյուղի աշխատանքային ժամերը  չեն փոխվել. հաճախորդները կսպասարկվեն երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9.30-16.30:

Մասնաճյուղի վերաբացումը երկար սպասված իրադարձություն էր Աշտարակի բնակիչների համար: Մասնաճյուղը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց. այստեղ կարող եք ավանդ բացել, օգտվել սպառողական կամ բիզնես վարկից, կատարել դրամական փոխանցում, ստանալ քարտ, ներդրումներ անել Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում:

Մասնաճյուղի հարմար տեղը և հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգն օգնում են խնայել հաճախորդի ժամանակը: Նոր տարածքում տեղադրվել է նաև ինքնասպասարկման վճարային տերմինալ, որի միջոցով հաճախորդները կարող են համալրել հաշիվը, մարել վարկը, կատարել կոմունալ և այլ վճարումներ։

Մեզ համար կարևոր ուղղություն է մասնաճյուղային ցանցի զարգացումը և հաճախորդների սպասարկման կազմակերպումը տարբեր ուղղություններով ։ Բարելավելով առցանց ծառայությունները և մոբայլ հավելվածը՝  միաժամանակ մենք ընդլայնում ենք մասնաճյուղային ցանցը, քանի որ շատ հաճախորդներ նախապատվությունը տալիս են բանկ այցելելուն և մասնագետների հետ անձնական շփմանը։

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղային ցանց» էջում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
 

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
  • Շաբաթ օրը քարտ ստանալու դիմում կարելի է ներկայացնել «Ամիրյան» մասնաճյուղում
    Շաբաթ օրը քարտ ստանալու դիմում կարելի է ներկայացնել «Ամիրյան» մասնաճյուղում
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում 03.01.2023թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում 03.01.2023թ.-ից
  • Սերգեյ Քոչարյանն ընդգրկվել է Յունիբանկի վարչության կազմում
    Սերգեյ Քոչարյանն ընդգրկվել է Յունիբանկի վարչության կազմում
  • Յունիբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 5 մլն դրամ
    Յունիբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 5 մլն դրամ
  • Ուշադրություն՝ շաբաթ օրը քարտեր ստանալու դիմումներ կընդունվեն «Ամիրյան» և «Օպերա» մասնաճյուղերում
    Ուշադրություն՝ շաբաթ օրը քարտեր ստանալու դիմումներ կընդունվեն «Ամիրյան» և «Օպերա» մասնաճյուղերում
Տեսնել բոլորը