Միջազգային փորձագետ, պրոֆեսոր և խորհրդատու Ռուբեն Ինջիկյանն ընտրվեց «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ։ Որոշումն ընդունվել է 2023 թվականի մայիսի 22-ին կայացած Յունիբանկ ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։
Ռուբեն Ինջիկյանը Ժնևի Վեբստեր համալսարանի ադյուտանտ-պրոֆեսոր է, դասավանդում է էներգետիկա, հումք, առևտրի ֆինանսավորում և թվային տնտեսություն: Նա շուրջ 30 տարի որպես տնտեսագետ և մենեջեր՝ աշխատել է UNCTAD-ում (ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում), և միջազգային առևտրի, ֆինանսների, էլեկտրոնային առևտրի և հումքի ոլորտներում վերլուծության, քաղաքականության խորհրդատվության և տեխնիկական աջակցության պատասխանատուն էր: UNCTAD-ում նա կազմակերպել է համաժողովներ և նախաձեռնել Տեղեկատվական տնտեսության զեկույցը և Հումքային ապրանքների համաշխարհային ֆորումը: Նա նաև հեղինակ է մենագրության՝ հիմնված իր թեկնածուական թեզի վրա, և հեղինակավոր բիզնես ամսագրերում հրապարակված բազմաթիվ հոդվածների:
Այս պահին Յունիբանկի Խորհրդի կազմում ընդգրկված են Գագիկ Զաքարյանը /նախագահ/, Գեորգի Պիսկովը, Էդուարդ Զամանյանը, Հրահատ Արզումանյանը, Վարդան Աթայանը, Ֆիլիպ Դելմոտը և Ռուբեն Ինջիկյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
UNIMobile հավելվածը ժամանակավորապես անհասանելի է30.05.2023 Տեսնել ավելին -
Հայտարարություն «Արին Բերդ» և «Գավառ» մասնաճյուղերի վերաբերյալ29.05.2023 Տեսնել ավելին -
25.05.23թ.-ին ժամը 15:15-ից մինչև 15:45-ը իրականացվելու են պրոցեսինգային կենտրոնի վերազինման աշխատանքներ25.05.2023 Տեսնել ավելին -
Փոփոխություններ Յունիբանկի սակագներում 05.06.2023թ.-ից ոչ ռեզիդենտ հաճախորդների համար24.05.2023 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներն ավարտված են28.05.2023 Տեսնել ավելին -
28.05.23թ.-ին ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում26.05.2023 Տեսնել ավելին