Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։ Բանկի տաղավարում այցելուները ծանոթացան բիզնես վարկավորման և վերաֆինանսավորման պայմաններին, ինչպես նաև POS տերմինալներով ու վճարման հղումներով շուրջօրյա վճարումներ ընդունելու հնարավորություններին։
Յունիբանկի Բիզնես վարկավորման վերլուծության և աջակցության վարչության պետ Արտակ Սիմոնյանն առանձնացրեց մինչև 15 մլն դրամի «Միկրո Էքսպրես» անգրավ բիզնես վարկը։ Վարկը նախահաստատվում է ընդամենը 5 րոպեում։ Ձեռնարկատերերը կարող են գործող բիզնես վարկը վերաֆինանսավորել Յունիբանկում՝ սկսած 8,5% տոկոսադրույքով և մինչև 10 տարի ժամկետով։ Հնարավոր է նաև ստանալ մինչև 50% հավելյալ ֆինանսավորում։ Բանկը ներկայացրեց նաև «Պարզեցված» բիզնես վարկը, որը տրամադրվում է առանց ֆինանսական վերլուծության։
Յունիբանկի Կորպորատիվ կոմիսիոն բիզնեսի և ավանդների զարգացման դեպարտամենտի տնօրեն Ռոմիկ Հովակիմյանը ներկայացրեց POS տերմինալի և ՀԴՄ-ի գործառույթները համատեղող սարքը։ Դրա միջոցով ձեռնարկությունները կարող են ընդունել քարտային վճարումներ և տրամադրել ՀԴՄ կտրոններ։
Բանկը ներկայացրեց նաև UniLink ծառայությունը, որը ձեռնարկություններին թույլ է տալիս առցանց ընդունել քարտային վճարումներ՝ առանց սեփական կայքի կամ բջջային հավելվածի։ Վաճառողը ստեղծում է վճարման հղում և ուղարկում այն հաճախորդին SMS-ով, էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցով կամ հաղորդագրությունների հավելվածով։ Հաճախորդը բացում է հղումը, մուտքագրում քարտի տվյալներն ու վճարում առցանց։ UniLink-ով կարելի է վճարումներ ընդունել հեռավար և սոցիալական ցանցերով վաճառքների, առաքման ծառայությունների և նախնական պատվերների համար, ինչպես նաև ստանալ վճարումներ ներկայացված հաշիվներով։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդգծեց ֆինանսական աջակցության դերը մարզի ձեռնարկությունների զարգացման գործում։ «Վստահորեն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հաջողված բիզնեսի հետևում կանգնած է իր բանկը»,– նշեց մարզպետը։
Էքսպոյին հաջորդեց «Հայաստանի տնտեսությունը՝ Երևանից դուրս» խորագրով համաժողովը։ Մասնակիցները քննարկեցին մարզերի տնտեսական զարգացման հեռանկարները, գործարար միջավայրի բարելավման հնարավորություններն ու ներդրումների խթանմանն ուղղված նախաձեռնությունները։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար04.11.2026 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ 25.10.2026թ.23.10.2026 Տեսնել ավելին -
Անշարժ գույքի ապահովագրության սակագինը կնվազի մինչև 0.2%16.10.2026 Տեսնել ավելին -
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ22.10.2026 Տեսնել ավելին -
Փոփոխություն «Visa Business» քարտի պայմաններում 19.10.2026 թ.-ից16.06.2026 Տեսնել ավելին -
Ուշադրությո՛ւն. զգուշացե՛ք զեղծարարներից15.10.2026 Տեսնել ավելին