Բիզնես վարկ “Արտահանում”

Բիզնես վարկ “Արտահանում

Նպատակային նշանակությունը

Արտահանման պայմանագրի կատարման համար ապրանքների և/կամ ծառայությունների ձեռքբերման ֆինանսավորում և/կամ վերաֆինանսավորում:

Պարտադիր նախապայման

Նախաարտահանման և հետարտահանման ֆինանսավորում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ապահովագրություն

Վարկառուի նկատմամբ պահանջները

- անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

- բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

- ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, Ռուբլի

Վարկի առավելագույն գումարը

Պայմանագրի գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավել քան 300.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության:

Վարկի առավելագույն ժամկետը

Կնքված պայմանագրով նախատեսված ողջամիտ ժամկետով, բայց ոչ ավել քան 12 ամիս

Տարեկան նվազագույն տոկոսադրույքը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Ռուբլի

13%

10%

9%

13.5%

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ապահովվածությունը

Մատակարար կազմակերպության մասնակիցների, գործադիր մարմնի ղեկավարների և Բանկի համար ընդունելի այլ ֆիզիկական անձանց երաշխավորություններ: Պայմանագրի կատարման կամ այլ ապահովագրություն: Արտահանման խթանման ծրագրի շրջանակներում տրված ապահովածություն:

Ապահովագրություն

Բեռի ապահովագրություն

Ֆինանսավորման տրամադրման պայմանները

Տրամադրվում է Բանկի համար ընդունելի գնորդների հետ կնքված պայմանագրերի, ակրեդիտիվների, երաշխիքների առկայության պարագայում:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը միանվագ փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Օգտագործման կարգը բացառապես անկանխիկ:

Վարկի մարման կարգը

Մայր գումարի հավասարաչափ (անուիտետ) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) ժամանակացույցով մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Միջնորդավճար

0.5% միանվագ, նվազագույնը` 50.000 ՀՀ դրամ:

Տույժեր

Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ` 0.13% օրական, բանկի գործող սակագների համաձայն:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկն իրավունք ունի կիրառելու վաղաժամկետ մարման տուգանք:


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին