Վարկ «Բիզնեսի զարգացում» (IFC/BSTDB)

Վարկ Բիզնեսի զարգացում” ( IFC/BSTDB)

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների համար: Ցանկացած նախագծեր, գործառնություններ կամ գործունեության տեսակներ, որոնք ներառված չեն բացառությունների ցանկում * և գործունեությունն իրականացնում են ՀՀ-ում գործող ներքին իրավական ակտերին համապատասխան, այդ թվում սոցիալական և բնապահպանական կարգավորող նորմերը:

Բնապահպանական և սոցիալական հարցերի հետ կապված պարզաբանումների համար կարող եք դիմել բանկի ՓՄՁ վարկավորման վարչության պետ Թորգոմ Փարվանյանին`
հասցեով:

Բացառությունների ցանկ

  • Զենքի և ռազմական գույքի արտադրություն կամ առևտուր

  • Ալկոհոլի արտադրություն, բացառությամբ գարեջրի և գինու արտադրության

  • Ծխախոտի արտադրություն

  • Մոլախաղային գործունեություն ծավալող ընկերություններ, կազինոներ և նմանատիպ կազմակերպություններ

  • Ռադիոակտիվ նյութերի արտադրություն: Այս պահանջը չի վերաբերում այն բժշկական տեխնիկայի և չափման հսկիչ սարքերի ֆինանսավորմանը, որում ռադիոակտիվ նյութերի պարունակությունը քիչ է և/կամ լավագույն ձևով պաշպանված են

  • Ազբեստային մանրաթելերի արտադրություն կամ առևտուր: Այս չի վերաբերում այն շերտավոր ազբեստի գնմանը և օգտագործմանը, որտեղ նրա պարունակությունը կլինի ավելի քիչ քան 20%.

  • Ձկնորսություն ծովերում` օգտագործելով 2,5 կմ երկարությունը գերազանցող ուռկաններ

  • Երեխաների շահագործման կամ վերջիններիս համար վնասակար բնույթ կրող գործողությունների/աշխատանքի իրականացում

  • Առևտրային նպատակներով, առաջնային արևադարձային խոնավ անտառների օգտագործմամբ, փայտի արտադրություն

  • Փայտանյութի, անտառտնտեսության այլ արտադրանքի ատևտուր կամ արտադրություն, բացառությամբ կանոնավոր օգտագործվող անտառների

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի կապիտալում պետական կազմակերպությունների մասնակցությունը (քվեարկող և չքվեարկող բաժնեմասեր) չի գերազանցում 49%

  • բիզնեսի գործունեության փաստացի ժամկետը պետք է կազմի առնվազն 12 ամիս

  • դրական վարկային պատմության առկայություն վերջին 2 տարիների ընթացքում

  • ռեզիդենտ-կազմակերպություն, որի կապիտալում օտարերկրյա անձանց մասնակցությունը (քվեարկող և չքվեարկող բաժնեմասեր) չպետք է գերազանցի ընկերության կապիտալի 49%

  • փոքր կամ միջին ձեռնարկություն, որը համապատասխանում է հետևյալ չափորոշիչներից առնվազը երկուսին

    • առավելագույն տարեկան շրջանառությունը 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար

    • ընդհանուր ակտիվների առավելագույն արժեքը 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք

    • աշխատակիցների առավելագույն թվաքանակը 500

  • չի հանդիսանում Բանկի հետ փոխկապակցված անձ

  • իր գործունեությունը իրականացնում է ՀՀ-ում

  • չունի որևէ ուղղակի կամ անուղղակի այնպիսի բաժնետեր կամ փոխկապակցված անձ, որն ունի ավելի քան 25 % և ավել բաժնեմաս իր կանոնադրական կապիտալում և ավելի քան 500 աշխատակից, բացառությամբ սեզոնային աշխատակիցների

  • դատարանի որոշմամբ չի ճանաչվել սնանկ կամ անվճարունակ, կամ որի նկատմամբ լիկվիդացիայի գործընթաց է սկսվել

Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար

Վարկի գումարը

մինչև 300 000 ԱՄՆ դոլար (վարկի գումարը չպետք է գերազանցի փոխառուի ակտիվների 50%)

Վարկի տարեկան տոկոսադրույքը

13,5%

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկի ժամկետը

մինչև 60 ամիս

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով` միանվագ կամ փուլերով փոխանցվելով հաճախորդի բանկային հաշվին:

Ապահովվածություն

Անշարժ գույք կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ)

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք

առավելագույնը 70%

Վարկի մարման կարգը

Վարկի գումարի հավասարաչափ մարումներով կամ ադապտացված ժամանակացույցով:

Միջնորդավճար

-

Տույժեր

Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ բանկի գործող սակագների համաձայն օրական 0.13%:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկն իրավունք ունի կիրառելու վաղաժամկետ մարման տուգանք:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

10.000 ՀՀ դրամ (անշարժ գույքի գրավի դեպքում)


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել


Վերադառնալ ցանկին