Վարկ «Արևային Էներգիա» (KfW)

Վարկ “Արևային Էներգիա” (KfW)

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է Արևային ջերմատաքացուցիչների և արևային էլեկտրակայանների նախագծերի ֆինանսավորման համար, մասնավորապես Ֆոտովոլտայիկ և բիոզանգվածի էներգակայանների նախագծերի ֆինանսավորման համար:

Վարկառուի նկատմամբ պահանջները

- անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

- բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

- բացասական վարկային պատմության բացակայություն

Վարկի տրամադրման կարգը

Վարկը փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Վարկի ժամկետը

մինչև 120 ամիս*

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույքը

մինչև 9.5 %**

Վարկի գումարը (համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության)

  • Մինչև 80 մլն ՀՀ դրամ տրամադրվող վարկերի համար վարկային միջոցների ծավալը ֆինանսավորվում է ամբողջությամբ
  • 80 մլն ՀՀ դրամից ավել տրամադրվող վարկերի համար վարկային միջոցների ծավալը չի կարող գերազանցել այդ նախագծի ընդհանուր արժեքի 80%

Միջնորդավճար

-

Վարկի կանխավճար

Մինչև 20% Վարկային Կոմիտեի որոշման համաձայն

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Ապահովվածություն

Արևային կայանի սարքավորումներ

Վարկի մարման կարգը

1.Մայր գումարի մարումը- անուիտետային կամ ճկուն ժամանակացույցով մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

2. Տոկոսների ամենամսյա մարումներ:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկն իրավունք ունի կիրառելու վաղաժամկետ մարման տուգանք:

Լրացուցիչ արտոնություններ

  • Շտիգեն ՍՊԸ-ից ջրատաքացուցիչների և Ֆոտովոլտայիկ (ՖՎ) էլեկտրակայանների ձեռք բերման դեպքում հաճախորդների տրամադրվում է վարկի մայր գումարի մարման արտոնյալ 6 ամիս ժամանակահատված:
  • Նաև Շտիգեն ՍՊԸ-ից ջրատաքացուցիչների և Ֆոտովոլտայիկ (ՖՎ) էլեկտրակայանների ձեռք բերման դեպքում ընկերությունը Յունիբանկ ԲԲԸ-ի հաճախորդներին տրամադրում է ճկուն զեղչային համակարգ, օրինակ 300 լիտր ջրատաքացուցիչների ձեռք բերման դեպքում հաճախորդը 480,000 ՀՀ դրամ գումարի դեպքում վճարում է 440,000 ՀՀ դրամ:

Հաճախորդին ընձեռնվող հնարավորություններ

  • Էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերում,
  • Էներգիայի սպառման կրճատում,
  • Եկամտաբերության և մրցունակության բարձրացում,
  • Տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացում,
  • Էներգաարդյունավետ մեքենաների ձեռքբերում,
  • Էներգաարդյունավետ ենթակառուցվածքների կառուցում կամ վերանորոգում,
  • Վերականգնվող էներգիայի աղբյուրներ օգտագործող նախագծերի ֆինանսավորում,
  • և այլն:

Ֆոտովոլտայիկ (ՖՎ) էլեկտրակայանների նախագծերին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները.

ՖՎ մոդուլներ

  • Պետք է տեղադրվեն ստանդարտ բյուրեղային կամ նրբաթաղանթ մոդուլներ:
  • Ընդունելի են համարվում միայն այն ՖՎ մոդուլները, որոնք փորձարկվել և հավաստագրված են համաձայն որակի նվազագույն ստանդարտների IEC 61215 բոլոր մասերը (վերջին տարբերակը՝ 2016թ.)՝ բյուրեղային և նրբաթաղանթ մոդուլների համար:
  • Էլեկտրական անվտանգության մասով պահանջվում են IEC 61730 ստանդարտով սահմանվող փորձարկումներ և հավաստագրում:
  • Պետք է ընտրվեն “PID free” (արևային մոդուլների դեգրադացիայից պաշտպանված) տիպի և (IEC TS 62804-1) փորձարկման հավաստագրով մոդուլներ:
  • Մոդուլները պետք դիմակայեն ձյան կշռային բեռնվածքին (5400 Պասկալ), ինչը պետք է հաստատվի համապատասխան հավաստագրով:

Կերպափոխիչներ (ինվերտորներ)

  • Պետք է տեղադրվեն ստանդարտ կերպափոխիչներ: Կերպափոխիչների տիպը պետք է բավարարի համապատասխան IEC ստանդարտների (օրինակ՝ IEC 62109-1/2) և ազգային նորմերի պահանջներին: Հատկապես պետք է ապահովել տեղական ստանդարտների և ցանցին միանալու առումով համակարգի օպերատորի պահանջների (օրինակ՝ ցանցային կոդեքս) կատարումը:

Չափիչ սարքավորում/կառավարում

  • Պետք է տեղադրվի մշտադիտարկման ամբողջական համակարգ, նախընտրելի է հաջորդաբար միացած ՖՎ մոդուլների մոնիտորինգի համակարգ: Համակարգը պետք է ընդգրկի առնվազն մեկ ամբողջական օդերևութաբանական կայան, որը կահավորված է հորիզոնական ճառագայթաչափով և ՖՎ մոդուլի մակերեսին ամրացված ճառագայթաչափով, ինչպես նաև արտաքին օդի և ՖՎ մոդուլի ջերմաստիճանի տվիչով: Պետք է ապահովվի տվյալների գրանցում ու պահպանում, ինչպես նաև պահուստային սնուցում:
  • Մշտադիտարկման համակարգը պետք է ապահովի տեղական և հեռակա մուտքի հնարավորություն և պետք է ունակ լինի գրանցել կայանի կատարողականը նկարագրող հիմնական տվյալները առնվազն մեկ տարվա կտրվածքով:

Համակարգի տեղակայման վայրը և հավաքակցումը

  • Հիմքերի և մոդուլների հավաքակցման կառուցվածքների համար անհրաժեշտ է ներկայացնել կառուցվածքային նախագծման հիմնավորումներ, հատկապես հաշվի առնելով հողմաբեռնվածքը և ձյան բեռնվածքը՝ համաձայն միջազգային և տեղական ստանդարտների պահանջներին:
  • Անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացնել երկրատեխնիկական վերլուծություն և երրորդ անձի կողմից կատարված կառուցվածքային վերլուծություն:

Երաշխիքներ

  • Առնվազն 5 տարվա երաշխիք բոլոր բաղադրիչների համար, ամբողջական տեղակայում, ներառյալ բարձր որակով իրականացվող փոխարինումներ կամ նորոգումներ:
  • Առնվազն 5 տարվա երաշխիք կերպափոխիչների համար:
  • ՖՎ մոդուլների համար առնվազն 10 տարվա ապրանքի որակի երաշխիք, ինչպես նաև գծային բնութագրերի երաշխիք, որը երաշխավորում է նվազագույնը 80% արտադրողականություն 25 տարի շահագործումից հետո:

Պահպանում

  • Համակարգի փաստաթղթերը պետք է ներառեն տեղակայման և շահագործման ձեռնարկներ, ինչպես նաև պահպանման ձեռնարկ, որոնցում պարունակվում է տեղեկություն նախազգուշական սպասարկման աշխատանքների իրականացման և ժամանակացույցի մասին՝ ըստ IEC 62446 ստանդարտի պահանջների»:

Տույժեր

Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ` 0.13% օրական, բանկի գործող սակագների համաձայն:

* Բացառությամբ մինչև 1 ՄՎ դրվածքային հզորությամբ լիցենզավորված արևային էլեկտրակայանների կառուցման նպատակով տրամադրվող վարկերի, որոնց վարկավորման պարագայում վարկը կարող է տրամադրվել մինչև 12 տարի մարման ժամկետով և մինչև մեկ տարի արտոնյալ ժամկետով:

** Արևային ջերմատաքացուցիչների և փոքր արևային էլեկտրակայանների (մինչև 150կՎ դրվածքային հզորությամբ) ֆինանսավորման համար տրամադրված վարկի տոկոսադրույքը չի գերազանցի տարեկան 9.5% սահմանաչափը, իսկ մեծ արևային էլեկտրակայանների (150կՎ-ից բարձր դրվածքային հզորությամբ) ֆինանսավորման համար` տարեկան 9.0% սահմանաչափը:



ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել


Վերադառնալ ցանկին