3D Secure


Հարգելի՛ հաճախորդներ,

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Յունիբանկի քարտերով գործարքների անվտանգությունն այսուհետ ապահովվելու է 3D Secure/ Secure code տեխնոլոգիայով:
Դա նշանակում է, որ Յունիբանկի քարտապանը Verified By Visa կամ Secure Code նշանն ունեցող կայքերում, Visa քարտով վճարում կատարելիս, SMS հաղորդագրությամբ կստանա մեկանգամյա գաղտնաբառ (հնգանիշ կոդ), որը մուտքագրելուց հետո կարող է իրականացնել գործարքը: Նշված ծառայությունը հնարավորություն է տալիս նույնականացնել քարտապանին վճարման պահին` էլ ավելի բարձրացնելով գործարքի անվտանգության մակարդակը:

Ծառայությունը հասանելի է միայն այն քարտապաններին, որոնք բանկում ունեն ակտիվացված SMS ծառայություն: Ուստի հորդորում ենք մեր բոլոր քարտապաններին, եթե դեռ չեն օգտվում SMS-ծառայությունից, ապա մոտենան բանկի ցանկացած մասնաճյուղ և ակտիվացնեն այն: SMS-ծառայությունը տրամադրվում է անվճար:

Նշենք նաև, որ Idram և U!Pay կայքերում գրանցված քարտապանները, SMS –ծառայությունն ակտիվացնելուց հետո, պետք է նշված կայքերում վերագրանցվեն:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Յունիբանկի քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն` (+37410) 555 385 կամ (+37455) 025 385 (Viber+WhatsApp) հեռախոսահամարներին: