Նվեր քարտ

Նվեր քարտ
Նվիրի՛ր Յունիբանկի քարտ և տուր ընտրության հնարավորություն:
Անկասկած ամենալավ նվերը` ցանկացած տոնական առիթի համար:
Պարզապես այցելի՛ր Յունիբանկի մասնաճյուղ և պատվիրի՛ր քարտ նախընտրած գումարի՝ 10 000-300 000 ՀՀ դրամի չափով:
Մի փորձի՛ր կռահել ստացողի նախասիրություններն ու ցանկությունները, թո՛ղ ինքն ընտրի իր նվերը: Յունիբանկի նվեր քարտով կարելի է ոչ միայն վճարել ցանկացած խանութում, ժամանցի և զվարճանքի կենտրոնում, այլ նաև ցանկության դեպքում՝ կանխիկացնել գումարը:
Նվեր քարտի գումարը հնարավոր է օգտագործել այն ակտիվացնելուց հետո:

Ինչպես ակտիվացնել
նվեր քարտը
Քարտն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Սկանավորել քարտի հետ տրամադրված փաթեթում առկա «Card Activation» QR-ը կամ մուտք գործել «Նվեր քարտի ակտիվացում» էջը:
2. Լրացնել քարտի թվերը և սեղմել՝ «Հաստատել»:
3. Լրացնել հեռախոսահամարը և սեղմել «ուղարկել հաստատման կոդ» կոճակը:
4. SMS հաղորդագրություն ստանալուց հետո մուտքագրել այն բացված պատուհանում և սեղմել՝ «Հաստատել»:
5. Նոր բացված պատուհանում մուտքագրել լատինատառ անուն և ազգանուն, անձնագրի տվյալները, էլեկտրոնային փոստը և կցել փաստաթղթերը։
Վերոնշյալ գործողությունները կատարելուց 2 ժամ անց քարտը կակտիվանա:
Քարտը հնարավոր է ակտիվացնել միայն աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից մինչև 17:00-ն:
Նշված ժամանակահատվածից ուշ կատարված ակտիվացման դեպքում քարտը կակտիվանա հաջորդ աշխատանքային օրը՝ մինչև ժամը 11:00-ն:
|
Քարտապանի նկատմամբ պահանջները |
Ֆիզիկական անձ |
||
|
Ներկայացվող փաստաթղթերը |
|
||
|
Ուշադրություն.Քարտի թողարկման հետ կապված բոլոր փաստաթղթերը ստորագրվում են նվիրատուի կողմից: |
|||
|
Քարտի տեսակը |
Visa Classic |
||
|
Քարտի թողարկում |
500 |
||
|
Սահմանաչափ |
Նվազագույն – 10,000 ՀՀ դրամ Առավելագույն 300,000 ՀՀ դրամ |
||
|
Քարտի արժույթ |
ՀՀ դրամ |
||
|
Քարտի վերաթողարկում |
Չի վերաթողարկվում |
||
|
Ամսական քաղվածքի տրամադրում |
Անվճար Քաղվածքը տրամադրվում է օգտագործողին: |
||
|
Կանխիկի տրամադրում |
Բանկի կանխիկացման կետերում |
Lոկալ բանկերի կանխիկացման կետերում |
Այլ բանկերի կանխիկացման կետերում |
|
3% նվազագույնը 1,000 ՀՀ դրամ |
4% նվազագույնը 1,000 ՀՀ դրամ |
5% նվազագույնը 1,000 ՀՀ դրամ |
|
|
Գործարքներ առևտրային կետերում |
0% |
||
|
Oրական գործարքների սահմանաչափ |
300,000 ՀՀ դրամ (15 գործարք) |
||
|
Քարտով իրականացվող գործառնությունների սահմանափակումներ |
Արգելափակված է քարտից կատարել փոխանցումներ, հնարավոր չէ քարտի ակտիվացումից հետո կատարել հաշվի համալրում: |
||
|
Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույք |
0% |
||
|
Տույժ վճարային սահմանաչափի չթույլատրվող գերազանցման համար |
36% տարեկան |
||
|
Կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում |
Անվճար |
||
|
Քարտի գործողության ժամկետ |
1 տարի |
||
Քարտերի հետ կապված բոլոր հարցերի և խնդիրների դեպքում Բանկի մասնաճյուղ պետք է մոտենա՝ մինչև քարտի ակտիվացումը՝ նա, ով նվիրել է քարտը, քարտի ակտիվացումից հետո՝ նա, ում նվիրել են քարտը:
Եթե քարտի ժամկետը լրանում է, կամ այն կորել կամ վնասվել է, և առկա է դրական մնացորդ, ապա քարտը փակվում է, այնուհետև դրական մնացորդի փոխանցումը կատարվում է՝ համաձայն նվիրառուի հանձնարարականի, իսկ եթե նվեր քարտը դեռ չի ակտիվացվել, ապա համաձայն նվիրատուի հանձնարարականի` գանձելով կանխիկացման 3% միջնորդավճարը:
Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում ոարտապանը պարտավոր է այդ մասին տեղեկացնել Բանկին՝ հետևյալ ցանկացած եղանակով՝
- քարտի վրա նշված հեռախոսահամարով,
- քարտապանների աջակցման կենտրոնի 055 02 53 85 հեռախոսահամարով,
- նույն հեռախոսահամարին կցված Viber/WhatsApp հավելվածների միջոցով:
Բանկը իր հերթին պարտավոր է քարտապանի դիմելուն պես արգելափակել նրա քարտը:
Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև քարտապանի կողմից վերոնշյալ պահանջները չկատարելու հետևանքով:
Նվեր քարտի համար Մոբայլ բանկինգ ծառայությունը հասանելի չէ:Ձեզ կհետաքրքրի նաև
UNIMobile հավելված
Քո բանկը միշտ քո հետ: Կատարի՛ր բանկային գործարքներ՝ առանց բանկ այցելելու:
Վարկային գիծ
Ձևակերպի՛ր վարկային գիծ ընթացիկ ծախսերը հոգալու և սպառողական նպատակներն իրագործելու համար:
Աշխատավարձային նախագծեր
Ստացի՛ր աշխատավարձդ Յունիբանկի քարտով և օգտվի՛ր բազմաթիվ առավելություններից: