Վարկային գիծ «U - Score»

Վարկային գիծ «U - Score»

Նպատակային նշանակությունը

Սպառողական նպատակներ

Հաճախորդների խումբ

Յունիբանկ ԲԲԸ լավ հաճախորդներ

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ,
  • գործող դասակարգման բացակայություն,
  • գործող ժամկետանցի բացակայություն,
  • տարիքային սահմանափակում 21-ից 65 տարեկան,
  • վարկային գիծը հաստատվում է համաձայն գործող սքորինգային համակարգի:

Ներկայացվող փաստաթղթեր

  • դիմում
  • անձնագիր /ID քարտ/
  • սոցիալական քարտ
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին

Վարկային գծիարժույթը

ՀՀ դրամ

Վարկային գծի նվազագույն գումար

400,000

Վարկային գծի առավելագույն գումար

1,030,000

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկային գծի առավելագույն գումարը կարող է ավելանալ ապահովագրավճարի գումարի չափով

Վարկային գծի գումարը

Գումարը հաշվարկվում է գործող սքորինգային համակարգով

Տարեկան տոկոսադրույքը

21.5% տարեկան` օգտագործված մասի նկատմամբ

Վարկային գծի ժամկետը

36 ամիս` երկարաձգման հնարավորությամբ

Վարկային գծի տրամադրման եղանակը

Անկանխիկ` բանկային քարտի միջոցով:

Քարտի տեսակը

VISA Classic

Քարտի տարեկան սպասարկման վճարը

Անվճար

Կանխիկացման միջնորդավճարը

0.5%

Քարտի սպասարկման հետ կապված այլ ծառայությունները

Համաձայն Բանկում գործող սակագների

Մարման կարգը

  • քաղվածքի գեներացման օրվա դրությամբ վարկային գծի բացասական մնացորդի նվազագույնը 5%-ի չափով դրամական միջոցների մուտք մինչև ամսվա վերջին օրը (դրական շրջանառության ապահովում),
  • հիմնական գումարի մարումը ժամկետի վերջում,
  • տոկոսագումարները վճարվում են ամեն ամիս:

* Վարկային գծի վաղաժամկետ մարումը` առանց սահմանափակումների

Ուշադրություն`տոկոսագումարների եւ վարկային գծի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՒ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

Տույժերը

  • Վարկային գծի մարման կարգի յուրաքանչյուր խախտման դեպքում գանձվում է տույժ չմուտքագրված գումարի 4%-ի չափով միանվագ
  • Օվերլիմիտի/գերսահմանի դեպքում կիրառվում է Գերսահմանի համար կիրառվող տարեկան տոկոսադրույքը:

Սահմանված չափից ավելի օգտագործված օվերդրաֆտի (օվերլիմիտի) դիմաց հաշվարկել տույժ՝ հետևյալ բանաձևով. Օվերլիմիտի գումարը x 36% (տարեկան տոկոսադրույք): 365 (տարվա օրերի քանակ) x օվերլիմիտի օրերի քանակ:

Վարկային գծի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկային գծի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայություն, համապատասխանությունը սկորինգային համակարգին և այլն:

Վարկի մերժման գործոններն են բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը:

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:





Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 10/09/2025 17:38