«U-Teenager» ակցիա

«U-Teenager» ակցիա

Ակցիայի կազմակերպիչ՝ «Յունիբանկ» ԲԲԸ (այսուհետ՝ Բանկ)

Ակցիայի ժամկետը՝ 25.08.2026թ.-ից մինչև 31.03.2027թ. 

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է սահմանված ժամկետում կից ներկայացված QR-կոդի միջոցով անվճար ձեռք բերել Յունիբանկի Arca տեսակի «U-Teenager» քարտ և կատարել գործարքներ: Նշված ժամանակահատվածում առավելագույն քանակի անկանխիկ գործարքներ կատարած երեք քարտապաններին կտրամադրվեն հետևյալ մրցանակները.

  • առաջին տեղի համար՝ 1,500,000 ՀՀ դրամ՝ արտերկրի թոփ-բուհերից մեկում ամառային դասընթացի մասնակցության համար,
  • երկրորդ և երրորդ տեղերի համար՝ նոթբուք, յուրաքանչյուրը՝ մինչև 500,000 ՀՀ դրամ արժողությամբ:
Ակցիային կարող են միանալ նաև Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ տեղադրելով հատուկ QR կոդ, որի միջոցով ուսանողները կարող են առցանց ձևակերպել Arca «U-Teenager» քարտ։ Բուհերի համար նախատեսված է առանձին մրցանակ․ այն ուսումնական հաստատությունը, որի ուսանողները տրամադրված QR կոդի միջոցով ակցիայի անցկացման ժամանակահատվածում կձևակերպեն առավելագույն քանակով Arca «U-Teenager» քարտեր, կստանա 3 000 000 ՀՀ դրամի ֆինանսական աջակցություն՝ համակարգչային սենյակի վերազինման կամ այլ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար։
 
Քարտի թողարկում և սպասարկում՝ անվճար:  
Քարտի առաքում՝ անվճար: 
Հետվճար (քեշբեք)՝ 2%:

Հետվճարը տրամադրվում է 1 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց՝ ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի առավելագույն չափը կազմում է 6 000 ՀՀ դրամ, իսկ մեկ ամսվա համար՝ 60 000 ՀՀ դրամ: 

«U-Teenager» քարտի մանրամասն պայմաններին ծանոթացեք հետևյալ հղումով

unibank.am | +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։