Վարկային քարտ VISA - 0%

Վարկային քարտ VISA - 0%

Վարկային գիծ` մինչև 60 օր արտոնյալ /անտոկոս/ ժամանակահատվածով

Նպատակային նշանակությունը

Սպառողական նպատակներ

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ”Յունիբանկ” ԲԲԸ “VISA” քարտ ունեցող հաճախորդ
  • աշխատավայրից տեղեկանքի առկայություն
  • բնակության վայրում մշտական հաշվառում
  • բացասական վարկային պատմության բացակայություն
  • տարիքային սահմանափակում` 21-65 տարեկան

Ներկայացվող փաստաթղթերը

  • դիմում
  • անձնագիր, նույնականացման քարտ
  • սոցիալական քարտ /բացակայության դեպքում`տեղեկանք/
  • տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ
  • այլ փաստաթղթեր` ըստ բանկի պահանջի

Վարկային գծի արժույթը

ՀՀ դրամ

Վարկային գծի գումարը

հարկված աշխատավարձի մինչև քառապատիկի չափով

  • նվազագույն սահմանաչափ` 500 000 ՀՀ դրամ
  • առավելագույն սահմանաչափ` 2 500 000 ՀՀ դրամ

Վարկային գծի տարեկան տոկոսադրույքը

0%` արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում

Արտոնյալ ժամանակահատված /օրեր/

մինչև 60 օր

արտոնյալ ժամանակահատվածը վարկային գծի օգտագործման անտոկոս ժամանակահատված է, որի ընթացքում վարկային գծի օգտագործման դիմաց տոկոսի հաշվեգրում չի կատարվում:

Արտոնյալ ժամանակահատվածի տևողությունը հաստատուն չէ, այն հաշվարկվում է սկսած վարկային քարտով գործարքի իրականացման օրվանից մինչև
հաջորդ ամսվա վերջին օրը ներառյալ

Վարկային գծի մարման կարգը

  • պարտադիր շրջանառության ապահովում վարկային գծի բացասական մնացորդի 100%-ի չափով մինչև արտոնյալ ժամանակահատվածի վերջին օրը
  • վարկային գծի բացասական մնացորդը ֆիքսվում է վարկային միջոցների օգտագործմանը հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը /քաղվածքի գեներացման օր/
  • վարկային գծի վաղաժամկետ մարումն առանց սահմանափակումների

Տույժ

պարտադիր շրջանառության 100% -ով ապահովման պայմանը խախտելու դեպքում գանձվում է միանվագ տույժ 4% -ի չափով` պարտադիր մուտքագրման ենթակա գումարի չմուտքագրված մասի նկատմամբ

Վարկային գծի տրամադրման ժամկետը

մինչև 24 ամիս, երկարաձգման հնարավորությամբ

Վարկային գծի տրամադրման եղանակը

անկանխիկ` “Յունիբանկ” ԲԲԸ կողմից թողարկված “VISA” բանկային քարտի միջոցով

Քարտի տեսակը և տարեկան սպասարկման վճարը

“VISA” միջազգային վճարային համակարգի բազմարժութային (AMD/USD/EUR) չիպային քարտեր

  • VISA ELECTRON
  • VISA CLASSIC
  • VISA GOLD
  • VISA INFINITE

քարտի տարեկան սպասարկման վճարը 1-ին տարին անվճար, 2-րդ և 3-րդ տարիների համար` “Յունիբանկ” ԲԲԸ գործող սակագների համաձայն

Կանխիկացման միջնորդավճարը

/սեփական միջոց /վարկային միջոց/

  • “Յունիբանկ” ԲԲԸ կանխիկացման կետում` 0% / 0.5%
  • լոկալ բանկերի կանխիկացման կետում` 1%
  • բացառությամբ Areximbank,VTB, Procreditbank, HSBC, ABB բանկերի` 1.3%
  • արտասահմանում` 1.3%

Քարտի սպասարկման հետ կապված այլ ծառայությունները

“Յունիբանկ” ԲԲԸ գործող սակագների համաձայն

Ուշադրություն` տոկոսագումարների եւ վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը 3 աշխատանքային օր է

Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում

Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը 1 աշխատանքային օր է

Վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայություն, համապատասխանությունը սկորինգային համակարգին և այլն:

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը, վարկային ծանրաբեռնվածությունը (գործող վարկերի հանրագումար) և այլն:



Վերադառնալ ցանկին