Բանկային հաշվի պայմանագրի լուծումը և փակումը

Բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը հաճախորդի դիմումով լուծվում է ցանկացած ժամանակ: Բանկային հաշվի պայմանագիրը կարող է լուծվել նաև օրենքով և բանկային հաշվի սպասարկման պայմանագրով սահմանված այլ դեպքերում:Հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա պահանջով փոխանցվում այլ հաշվի: Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է հաճախորդի հաշիվը փակելու համար:
 
Հաճախորդի կողմից հաշվի փակման դեպքում ներկայացվում է դիմում Բանկի սպասարկող ստորաբաժանման ղեկավարի անվամբ, որտեղ նշվում է հաշվի փակման պատճառը: Հաճախորդի հաշիվը միակողմանի` Բանկի նախաձեռնությամբ, կարող է փակվել նաև այն դեպքում, երբ հաճախորդը մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվի միջոցով չի իրականացրել որևէ գործարք, և/կամ այդ հաշվի մնացորդը զրոյական է և/կամ չի բավարարում Բանկի գործող սակագների պահանջներին: Բանկային հաշվի սպասարկման պայմանագրի լուծման հետ միասին լուծվում է նաև «Բանկ-Հաճախորդ» համակարգի պայմանագիրը: