Բանկային հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստղթղթերը և պայմանները

Բանկային հաշիվների բացումն իրականացվում է հաճախորդի հետ պայմանագիր կնքելու միջոցով: 
Հաճախորդների սպասարկումն իրականացնող Բանկի համապատասխան մենեջերը կամ գանձապահ-մենեջերը ընդունելով հաճախորդին և տեղեկանալով հաշիվ բացելու վերջինիս մտադրության մասին` պարտավոր է հաճախորդին ծանոթացնել նախատեսվող պայմանագրի պայմաններին և Բանկում հաշիվների սպասարկման գործող դրույքներին ու սակագներին:

Հաշիվը բացելու նպատակով.

ֆիզիկական անձ /ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ/ հաճախորդը Բանկ է ներկայացնում

  • հաշվի բացման դիմում`  Բանկի կողմից սահմանված ձևին համապատասխան
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).
  • հանրային ծառայության համարանիշ /առկայության դեպքում/, կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ համապատասխան մարմնի տեղեկանք,
  • տեղեկանք` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց վերաբերյալ,  որը ստորագրվում է տվյալ անձի կողմից
  • այլ փաստաթղթեր և տվալներ, ըստ Բանկի պահանջի:

 Անհատ ձեռնարկատեր հաճախորդը Բանկ է ներկայացնում

  • հաշվի բացման դիմում`  Բանկի կողմից հաստատված ձևին համապատասխան
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).
  • հանրային ծառայության համարանիշ /առկայության դեպքում/, կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ համապատասխան մարմնի տեղեկանք,
  • պետական ռեգիստրի գրանցման վկայական,
  • ՀՎՀՀ  / եթե պետական ռեգիստրի ձևաթուղթը հին նմուշի է/,
  • ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:

 Իրավաբանական անձը,  ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ հաճախորդը  /հիմնարկ, մասնաճյուղ, ներկայացուցչություն/ Բանկ է ներկայացնում.

Ռեզիդենտ իրավաբանական անձը`

  • կանոնադրության պետական ռեգիստրում գրանցված օրինակը /եթե ներկայացվում է կանոնադրության պատճենը, ապա բոլոր էջերը պետք է կնքված և իրավասու անձի կողմից ստորագրված լինեն/,
  • ՀՀ պետական ռեգիստրում հաճախորդի գրանցման վկայականը /պատճեն/ և ներդիրները` ընկերության տնօրենի տվյալների և կատարված փոփոխությունների վերաբերյալ.
  • ՀՎՀՀ /պատճենը/.
  • հաշվի բացման դիմումը` Բանկի կողմից հաստատված ձևին համապատասխան
  • Ընկերության տնօրենի և հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի (առկայության դեպքում) աշխատանքի ընդունման վերաբերյալ մասնակիցների ընդհանուր ժողովի որոշման քաղվածքը կամ հրամանը և/կամ աշխատանքային պայմանագիրը.
  • Ընկերության տնօրենի և հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
  • լիցենզիայի պատճենը` առկայության դեպքում,
  • Բաժնետերերի և սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն և անձը հաստատող փաստաթղթերի պատճեները,
  • ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր և տվալներ:
  • պետական մարմինները ներկայացնում են սույն ենթակետով սահմանված փաստաթղթերը, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք հանդիսանում /պարունակում/ են պետական, ծառայողական գաղտնիք և ենթակա չեն հրապարակման:

 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձը Բանկ է ներկայացնում`

  • հաշվի բացման դիմումը` Բանկի կողմից հաստատված ձևին համապատասխան.
  • կանոնադրության նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը. 
  • կազմակերպության տնօրենի և հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի (առկայության դեպքում) նշանակման հիմքերը,
  • կազմակերպության տնօրենի և հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթերի պատճեները,
  • տեղեկություններ կազմակերպության սեփականատերերի մասին,
  • տեղեկություններ կազմակերպության հետ փոխկապակցված անձանց մասին,
  • հիմնադիր պայմանագրի նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը,
  • գրանցման վկայականի նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը.
  • ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր և տվալներ:

Բանկի աշխատակիցը հաճախորդի համար հաշիվ  բացելու և վարելու դեպքում պարտավոր է պարզել հաճախորդի վերաբերյալ Բանկի ”Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին” կարգով տրամադրման ենթակա  տեղեկատվությունը:   

Ոչ ռեզիդենտ հաճախորդի, պարտատիրոջ կամ այլ անձի կողմից որպես գործակալ, ներկայացուցիչ կամ լիազորված անձ` մեկ այլ անձի  հանդես գալու դեպքում, աշխատակիցը պարզում է այդ բանկային հաշվի կամ գործառնության իրական շահառուին / բենեֆիցիարին /: 

Եթե  հաճախորդը ոչ ռեզիդենտ է, ապա Բանկի աշխատակիցը պարզում և գրառում է նաև այդ անձի կենսական կամ գործարար շահերի կենտրոնը և եկամտի աղբյուրները:

 Բանկի աշխատակիցն իրավունք ունի մերժել հաշիվ բացելու կամ հաշիվը փակելու  վերաբերյալ հաճախորդի դիմումը, եթե հաշվին մուտքագրվող միջոցները կամ ապագա հաշվետերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ:

Հաճախորդի համար հաշիվներ բացելիս պարտադիր է հաճախորդի կողմից բանկին տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեի առկայությունը:

Բանկում արգելվում է բացել և վարել անանուն կամ մտացածին անուններով, ինչպես նաև թվային, տառային կամ պայմանական այլ նշաններով արտահայտված հաշիվներ:   

Բանկը հաշիվներ է բացում և վարում նաև օֆշորային տարածքներում գրանցված հաճախորդների համար`  բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ արգելված տարածքների:

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների  հաշիվների բացման և փակման վերաբերյալ ձևավորվում է հաղորդագրություն և էլեկտրոնային տարբերակով օնլայն համակարգով  յուրաքանչյուր օր տրամադրվում Հարկային մարմիններին: Հաստատման և մերժման դեպքում Բանկը ստանում է էլեկտրոնային հաղորդագրություն: Առանց  դրական պատասխանի ստացման` Բանկի աշխատակիցն իրավասու չէ հաճախորդի հաշիվներով  իրականացնելու գործարքներ:

Բանկը պատասխանատվություն չի կրում հիմնադիր փաստաթղթերում կատարված, բայց չգրանցված փոփոխությունների համար, եթե Հաճախորդի կողմից ժամանակին և սահմանված կարգով փոփոխված փաստաթղթերի կրկնօրինակները չեն ներկայացվել Բանկ: