Բանկային հաշիվների բացման ընթացակարգը

Հաճախորդը Բանկ է ներկայացնում Բանկային հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերը, որի հիման վրա սպասարկող մենեջերը կամ գանձապահ-մենեջերը Գործառնական օր ծրագրում բացում է անվանական հաշիվ` տվյալ հաճախորդին նույնականացնող վավերապայմաններով, կողմերի միջև համաձայնեցված պայմաններին համապատասխան և հաճախորդին է տրամադրում դրամարկղի մուտքի անդորրագիրը՝ սպասարկման գումարը դրամարկղ մուտքագրելու համար:

Մենեջերը կազմում է Բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը որը ստորագրվում է երկկողմանի` Հաճախորդի և Բանկի կողմից: Բանկի և հաճախորդի միջև կնքված բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը պետք է համապատասխանի տվյալ տեսակի հաշիվների համար Բանկում գործող սակագներին և պայմաններին:

Իրավաբանական անձ հաճախորդին տրամադրվում է Բանկի կողմից սահմանված ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների և կնիքի (իրավաբանական անձի կանոնադրությամբ կնիքի նախատեսվածության դեպքում) արտատիպի նմուշների քարտը: Իրավաբանական անձի կանոնադրությամբ կնիքի բացակայության դեպքում վերջինիս լիազոր ներկայացուցիչը փաթեթում առկա բոլոր ստորագրման ենթակա փաստաթղթերը վավերացնում է Բանկում` աշխատակցի ներկայությամբ:

Անհատ ձեռնարկատեր հաճախորդին ևս Բանկի կողմից տրամադրվում է ստորագրության և կնիքի (առկայության դեպքում) արտատիպի նմուշի քարտը: Եթե անհատ ձեռնարկատերն ունի հաշվապահական հաշվառման պատասխանատու, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձ, ապա ստորագրության նմուշում նշվում է նաև այդ անձի ստորագրությունը:

Այն դեպքերում, երբ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կազմում տեղի է ունենում փոփոխություն, որը հանգեցնում է ստորագրության նմուշով ամրագրված անձանց փոփոխության, կամ հաճախորդի պահանջով բացվում է նոր հաշիվ, ապա հաճախորդը ներկայացնում է Բանկին փոփոխության վերաբերյալ համապատասխան քաղվածք հրամանից և Բանկից ստանում նոր ստորագրության նմուշի քարտ:

Հաճախորդի գործող և հին ստորագրության նմուշի քարտերը պահպանվում են փաստաթղթային փաթեթում, իսկ գործող ստորագրության նմուշի սքան արված տարբերակը` ծրագրի հաճախորդի տվյալների էլեկտրոնային շտեմարանում:

Տարեկան գույքագրման արդյունքում թերի փաստաթղթերով բացված բանկային հաշիվն ենթակա է փակման: