Հիփոթեքային վարկ

Բնակարան Երիտասարդներին (երկրորդային շուկա)

"Բնակարան Երիտասարդներին ՎՎԿ ՓԲԸ"-ի ծրագրի շրջանակներում երկրորդային շուկայից բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող վարկ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

22,500,000 ՀՀ դրամ

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

8.3%, որից 4% սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից

ԺԱՄԿԵՏ

Մինչև 180 ամիս



Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

Վարկային հայտը ներկայացնող անձի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 4 աշխատանքային օր

Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Վարկը վարկառուին տրամադրելու առավելագույն ժամկետը

Գրավի պետական գրանցում ստանալուց հետո` 1 աշխատանքային օր

Վարկավորման համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Բնակարան ( առանձնատուն ) գնելու նպատակով վարկ ստանալու համար
ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ներկայացնում է գնորդը՝

1. Դիմում (սահմանված ձևով)

2. Անձնագիր

3. Սոցիալական քարտ

4. Տեղեկանք բնակության վայրից (3-րդ ձև)

5. Տեղեկանք աշխատանքի վայրից, որում նշված է հաճախորդի զբաղեցրած պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը կամ եկամուտների հայտարարագիր (սահմանված ձևով)

6. Եթե հաճախորդն ունի սեփական բիզնես, ապա ներկայացվում են` կանոնադրությունը (պատճեն), տեղեկանքը պետ. ռեգիստրից կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ և եկամուտների հայտարարագիրը (սահմանված ձևով)

7. Այլ փաստաթղթեր

Եթե գնորդը ամուսնացած է՝

8. Ամուսնու անձնագիրը

9. Ամուսնության վկայականը

10. Ամուսնու համաձայնությունը վարկ ստանալու, բնակարան գնելու և գրավադրելու վերաբերյալ,

Անհրաժեշտության դեպքում՝

11. Երրորդ անձի երաշխավորություն (երաշխավորողի անձը և վճարունակությունը հավաստող փաստաթղթեր` ֆինանսական հաշվետվություններ և այլն),

Ներկայացնում է վաճառողը`

12. Գնվող գույքի բոլոր սեփականատերերի անձնագրերը, անչափահասների համար`ծննդյան վկայականները

13. Վաճառողի սոցիալական քարտը

14. Եթե կան համասեփականատեր կամ գրանցված անձիք, որոնք բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված՝ լիազորագիրը (համասեփականատերի համար) համաձայնությունը (գրանցված անձանց համար) (բնօրինակը և 1 պատճեն)և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը (բնօրինակը և 1 պատճեն), անձնագրերի պատճեները (2 օրինակից)

15. Տեղեկանք բնակության վայրից (3-րդ ձև),

16. Գնվող գույքի սեփականության վկայականը

17. Գրավադրվող գույքի ծագման հիմքերը

18. Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո)

19. Գնվող անշարժ գույքի լուսանկարները

Եթե սեփականատերը(երը) ամուսնացած է (են)՝

20. Ամուսնու անձնագիրը

21. Ամուսնության վկայականը

22. Ամուսնու համաձայնությունը գույքը վաճառելու վերաբերյալ

23 «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55


Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 15/08/2024 10:08