Վճարային տերմինալներ
Կոմունալ վճարումներ
Ձեր կոմունալ վճարումները այսուհետ կարող եք կատարել նաև Յունիբանկի վճարային տերմինալների միջոցով:
- Ջրամատակարարում
- Գազպրոմ Արմենիա
- Էլեկտրականություն
1. Ջրամատակարարում
Ձեր ջրամատակարարման պարտքը վճարելու համար “Կոմունալ վճարումներ” դաշտից անհրաժեշտ է ընտրել “Ջրամատակարարում” դաշտը:
Այս պատուհանից ընտրեք Ձեր տարածաշրջանին համապատասխան դաշտը: Մուտքագրեք Ձեր ջրամատակարարման պայմանագրի կոդը կամ քաղաքային հեռախոսահամար առանց քաղաքային կոդի սեղմեք “Առաջ”,
հավաստիացեք որ Ձեր տվյալները ճիշտ են և ծանոթանալով պարտքի չափին ներմուծեք վճարման ենթակա գումարը:
Վճարային տերմինալը կտրամադրի Ձեր կատարած վճարմանը համապատասխան կտրոն
2. Գազպրոմ Արմենիա
Ձեր գազամատակարարման պարտքը վճարելու համար “Կոմունալ վճարումներ” դաշտից անհրաժեշտ է ընտրել “Գազպրոմ Արմենիա” դաշտը: Մուտքագրեք Ձեր գազամատակարարման պայմանագրի կոդը կամ քաղաքային հեռախոսահամար առանց քաղաքային կոդի, սեղմեք “Առաջ”:
հավաստիացեք որ Ձեր տվյալները ճիշտ են և ծանոթանալով պարտքի չափին ներմուծեք վճարման ենթակա գումարը:
Վճարային տերմինալը կտրամադրի Ձեր կատարած վճարմանը համապատասխան կտրոն:
3. Էլեկտրականություն
Ձեր էլեկտրաէներգիայի պարտքը վճարելու համար “Կոմունալ վճարումներ” դաշտից անհրաժեշտ է ընտրել “Էլեկտրականություն” դաշտը:
Մուտքագրեք Ձեր էլեկտրաէներգիայի պայմանագրի կոդը կամ քաղաքային հեռախոսահամար առանց քաղաքային կոդի, սեղմեք “Առաջ”,
հավաստիացեք որ Ձեր տվյալները ճիշտ են և ծանոթանալով պարտքի չափին ներմուծեք վճարման ենթակա գումարը:
Վճարային տերմինալը կտրամադրի Ձեր կատարած վճարմանը համապատասխան կտրոն: