«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի մայիսի 06-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով հիբրիդային ձևաչափով՝ Holiday Inn հյուրանոցի «Արտաշատ» սրահում՝ ՀՀ, ք. Երևան, Ամիրյան փող. 2 հասցեով և Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվում է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝
-
«Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում:
-
«Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. ֆինանսական հաշվետվությունների հաստատում: «Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում:
-
«Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2023թ. հաշվետվության հաստատում: Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում:
-
«Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:
-
«Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում:
-
«Յունիբանկ» ԲԲԸ «Շահութաբաժինների վճարման քաղաքականություն» ներքին իրավական ակտի հաստատում:
-
«Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ» և «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ» ներքին իրավական ակտերի հաստատում:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2024թ. ապրիլի 10-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`
-
«Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվություն:
- «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2023թ. հաշվետվություն և Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն:
-
«Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. ֆինանսական արդյունքներով շահույթի բաշխման վերաբերյալ Խորհրդի առաջարկություն:
-
Քվեաթերթիկ` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ:
Մասնակիցների գրանցումը` Երևանի ժամանակով սկսած ժամը 13:00-ից, Ժողովի անցկացման սկիզբը` ժամը 13:40-ին:
Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 06.05.2024թ., ժամը 13:40:
Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 310/: