«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի հունիսի 30-ին, ժամը 14:00-ին, գումարվելու է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվում է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2024թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում:
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2024թ. ֆինանսական հաշվետվությունների հաստատում: «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2024թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում:
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2024թ. հաշվետվության հաստատում: Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում:
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2024թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում:
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2025-2026թթ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի հաստատում:
- Հայաստանի Հանրապետության Կորպորատիվ կառավարման կանոնագրքին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի միացում:
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման տեղաբաշխման ձևի սահմանում:
ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը՝ 2025թ. հունիսի 5:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`
- ժողովի գումարման մասին ծանուցում:
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2024թ. գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվություն:
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2024թ. ֆինանսական հաշվետվություններ:
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2024թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն:
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2024թ. հաշվետվություն և Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն:
- Տեղեկատվություն օրակարգի 4-8 հարցերի վերաբերյալ:
- Քվեաթերթիկ` օրակարգի հարցերի վերաբերյալ:
Ցանկի 1-6 կետերում նշված նյութերին կարելի է ծանոթանալ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակում (ք. Երևան, Չարենցի փող. 12, թիվ 53, 1-5), ինչպես նաև Բանկի կայքէջում:
Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 30.06.2025թ., ժամը 14:05:
Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 8310/: