«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն (22.06.2026թ.)

2026 թվականի հունիսի 22-ին, ժամը 14:00-ին, գումարվելու է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվում է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝

  1. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2025թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
  2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2025թ. ֆինանսական հաշվետվությունները հաստատելու մասին: «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2025թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ աուդիտորական ընկերության եզրակացությունը ներկայացնելու մասին:
  3. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2025թ. հաշվետվությունը հաստատելու, Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացությունը ներկայացնելու մասին:
  4. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրության և քանակական կազմը հաստատելու մասին:
  5. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2025թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշում ընդունելու մասին:
  6. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Շահութաբաժինների վճարման քաղաքականությունը» ուժը կորցրած ճանաչելու և կիրառությունից հանելու մասին:
  7. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Շահութաբաժինների վճարման քաղաքականության» հաստատման, փոփոխման և լրացման վերաբերյալ որոշումների ընդունման լիազորությունը Բանկի Խորհրդին փոխանցելու մասին:  
  8. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կանոնակարգը» 2-րդ խմբագրությամբ՝ REG 01.2 կոդավորմամբ հաստատելու մասին:
  9. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Խորհրդի կանոնակարգը» 2-րդ խմբագրությամբ՝ REG 02.2 կոդավորմամբ հաստատելու մասին:

ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը՝ 2026թ. մայիսի 27:

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`

  1. ժողովի գումարման մասին ծանուցում:
  2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2025թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվություն:
  3. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2025թ. ֆինանսական հաշվետվություններ:
  4. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2025թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ աուդիտորական ընկերության եզրակացություն:
  5. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2025թ. հաշվետվություն և Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն:
  6. Տեղեկատվություն օրակարգի 4-9 հարցերի վերաբերյալ:
  7. Քվեաթերթիկ` օրակարգի հարցերի վերաբերյալ:

Ցանկի 2-6 կետերում նշված նյութերին կարելի է ծանոթանալ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակում (ք. Երևան, Չարենցի փող. 12, թիվ 53, 1-5), ինչպես նաև Բանկի կայքէջում:

Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 22.06.2026թ., ժամը 14:05:

Հարգելի բաժնետերեր,

հարցերի դեպքում կարող եք դիմել «ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36