«Յունիբանկ»-ը ներկայացնում է վարկային քարտ Visa U-PROFY` մինչեւ աշխատավարձի հնգապատիկի չափով: Այս քարտը նախատեսված է այն բոլոր հաճախորդների համար, որոնք իրենց աշխատավարձերը ստանում են «Յունիբանկ»-ի պլաստիկ քարտերով: Քարտի ստացման համար անհրաժեշտ է բանկ ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատանքի վայրից` ստացված աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ: Վարկային միջոցները տրամադրվում են մինչեւ 36 ամիս ժամկետով: Բանկում համապատասխան գործիք է մշակված նաեւ այն անձանց համար, որոնք աշխատավարձը չեն ստանում «Յունիբանկ»-ի պլաստիկ քարտերով: Visa U-All մինչեւ 300 հազար դրամ գումարով սպառողական վարկային քարտը նախատեսված է նման մարդկանց համար: Քարտի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը նույն է` անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատանքի վայրից: Առավել մանրամասը տեղեկատվությունը կարդացեք կայքի «Օվերդրաֆտ» բաժնում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Աննախադեպ առաջարկ «Յունիբանկ»-ից` հիփոթե ...31.03.2008 Տեսնել ավելին
-
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահ ...27.03.2008 Տեսնել ավելին
-
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահ ...31.03.2008 Տեսնել ավելին
-
Ֆինանսները մոտենում են ձեր ապրելատեղին ...23.03.2008 Տեսնել ավելին