«Յունիբանկ»-ը Հայտարարում է աննախադեպ ակցիա փմձ-երի վարկավորման ոլորտում առաջին անգամ Հայաստանում բիզնես-վարկեր`10 տարի մարման ժամկետով

25.06.2008

«Յունիբանկ»-ն առաջին անգամ Հայաստանում ձեռնամուխ է եղել փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) մինչեւ 10 տարի մարման ժամկետով վարկերի տրամադրմանը: Ինչպես տեղեկացրեց «Յունիբանկ»-ի Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Արա Ավագյանը, այս աննախադեպ ակցիան, որի շրջանակներում երկարաժամկետ վարկերի ստացմանը կարող են հավակնել բիզնեսի ցանկացած ճյուղում գործունեություն ծավալող ՓՄՁ-երը, կտեւի մինչեւ սեպտեմբերի 1-ը: «Հաշվի առնելով ՓՄՁ-երի հեռանկարային զարգացման կարեւորությունը որոշում կայացվեց վարկի մարման ժամկետի կրկնապատկման միջոցով էլ ավելի մատչելի դարձնել բանկային վարկերը մեր տեղական ընկերությունների համար: Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը Յունիբանկի համար հանդիսանում է գերակա ուղղություններից մեկը, եւ մենք մեր գործիքների եւ ծառայությունների միջոցով շարունակելու ենք օժանդակել ՓՄՁ-երի կայացմանը»,- նշեց Արա Ավագյանը:
Երկարաժամկետ վարկերը ՓՄՁ-երին տրամադրվում են ինչպես շրջանառու միջոցների ձեռքբերման, այնպես էլ` կապիտալ ներդրումների համար: Ակցիայի շրջանակներում տրամադրվող վարկերի առավելագույն գումարը կազմում է 300 մլն դրամ, տարեկան տոկոսադրույքը` 18 տոկոսից սկսած: Որպես գրավի առարկա ընդունվում է անշարժ գույքը:
Նշենք նաեւ, որ վերջերս «Յունիբանկ»-ը ներդրել է բիզնես-վարկավորման նոր ծրագիր, որի կարեւոր բաղադրիչներից մեկը դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին արտոնությունների տրամադրումն է: Դրանք են` վարկի տարեկան տոկոսադրույքի զեղչումը, հիմնական վարկին զուգահեռ վարկային գծի բացումը, այլ օժանդակող ծառայության տրամադրումը եւ այլն: Ընդ որում, այս արտոնությունները «Յունիբանկ»-ը տրամադրում է ինչպես իր, այնպես էլ այլ բանկերում դրական վարկային պատմություն ձեւավորած վարկառուներին:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Արթուր Աբրահամը նոկաուտով հաղթել է Էդիսոն Միրանդային
  • «Յունիբանկ»-ը` գլխավոր հովանավոր
  • Ավտովարկավորման շուկայի 90 տոկոսը «Յունիբանկ»-ինն է ավտովարկ ընդամենը 8 տոկոս կանխավճարով
  • «Յունիբանկ»-ը հայտարարում է մրցույթ «Բլեյդ» սերվերային համալիրի ստեղծման համար
  • Դրամական փոխանցումների ամենամեծ ծավալը` 50,3%-ը բաժին է ընկել “Unistream” համակարին
  • Աննախադեպ առաջարկ «Յունիբանկ»-ից` բիզնես վարկ 10 տարի մարման ժամկետով
Տեսնել բոլորը