Հաճախորդների սպասարկման գործընթացի բարելավման նպատակով այս տարվա հուլիսից «Յունիբանկ»-ը ներդրել է on-line համակարգ` տվյալների միասնական բազային միացնելով գլխամասային գրասենյակը եւ տասներկու երեւանյան մասնաճյուղերը: On-line համակարգի ներդրման շնորհիվ բանկի հաճախորդները կարող են իրենց դրամական մուտքերը եւ այլ բանկային գործարքները կատարել Երեւան քաղաքում գտնվող «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում:
On-line ռեժիմի գործարկման արդյունավետությունը առավել ակնառու է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների սպասարկման ոլորտում: Այսուհետեւ «Յունիստրիմ» համակարգով դեպի Երեւան կատարված դրամական փոխանցումը հաճախորդը կարող է ստանալ բանկի ցանկացած երեւանյան մասնաճյուղում` անկախ փոխանցողի նշած հասցեից:
«Ներկայումս Յունիստրիմ համակարգին բաժին է ընկնում դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի 50%-ից ավելին: Այս տարվա առաջին կիսամյակի վերջին համակարգի շրջանառությունը Հայաստանում գերազանցել է 324 մլն դոլարը: Ակնհայտ է, որ համակարգի նման շրջանառության պայմաններում անհրաժեշտություն էր առաջացել հաճախորդների համար ստեղծել սպասարկման էլ ավելի մատչելի պայմաններ, ինչը թույլ կտար նաեւ խուսափել հերթերի գոյացություններից: Ներկայումս հաճախորդը դրամական փոխանցումը կարող է ստանալ այն մասնաճյուղից, որը տվյալ պահին իրեն առավել հարմար է: Նախատեսվում է, որ օգոստոսին on-line համակարգին կմիանան նաեւ բանկի մարզային մասնաճյուղերը»- ասում է «Յունիբանկ»-ի Տեղեկատվական համակարգերի կառավարման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Բանկը լուրջ ներդրումներ է կատարել նաեւ իր ծրագրային ապահովվածության որակի բարձրացման եւ մասնաճյուղերում եռակի պաշտպանությամբ կապուղի ապահովելու նպատակով: Այդ ամենի շնորհիվ մոտ ապագայում «Յունիբանկ»-ն իր հաճախորդներին կառաջարկի հայաստանյան բանկային շուկայի համար նորույթ հանդիսացող լրացուցիչ ծառայություններ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ն առաջատար հնգյակում է28.07.2008 Տեսնել ավելին
-
300 խոշոր հարկատուների ցուցակում «Յունիբանկ»-ը զբաղեցրել է 128-րդ տեղը27.07.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր վարկային քարտ U-Travel15.07.2008 Տեսնել ավելին
-
Նոր ավանդատեսակ «Յունիբանկ»-ից ` իրավաբանական անձանց համար06.07.2008 Տեսնել ավելին
-
Նոր կուտակային ավանդ «Յունի-ամառ»` մինչեվ 11 տոկոս տարեկան տոկոսադրույքով30.06.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը Հայտարարում է աննախադեպ ակցիա փմձ-երի վարկավորման ոլորտում առաջին անգամ Հայաստանում բիզնես-վարկեր`10 տարի մարման ժամկետով25.06.2008 Տեսնել ավելին