Հայաստանի դրամական փոխանցումների շուկայից Western Union վճարային համակարգի հեռանալը կհանգեցնի վճարային այլ համակարգերի շրջանառությունների մեծացմանը: Ինչպես ՙԱրմԻնֆո՚-ին հայտնեց ՙՅունիբանկ՚-ի դրամական փոխանցումների համակարգերի սպասարկման գծով տնօրեն Նատալիա Տեր-Գևորգյանը, բանկը կշարունակի սպասարկել Western Union համակարգը մինչև սեպտեմբերի 26-ը: Այնուհետև, ըստ Ն. Տեր-Գեւորգյանի, Unistream դրամական փոխանցումների միջազգային համակարգի լարվածությունը կարող է ավելանալ, քանի որ համակարգի հիմնական սպասարկման աշխարհագրությունը (75 երկիր) գրեթե համընկնում է Western Union-ի աշխարհագրությանը: Ծրագրված է, որ ընթացիկ տարին ՙՅունիբանկ՚-ը կավարտի Unistream համակարգի $1 մլրդ շրջանառությամբ: Միաժամանակ Ն. Տեր-Գևորգյանը նշեց, որ 2008թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով, Unistream- ին բաժին է ընկել դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 51,2%-ը և Հայաստանից դրամական փոխանցումների` 44,5% -ը: Ըստ որում, Հայաստանում Unistream դրամական փոխամցումների շրջանառությունը 2008թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 40%-ով` կազմելով $324 մլն:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդ «Յունի-Կուտակային»31.07.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներդրել է սպասարկման On-Line համակարգ30.07.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջատար հնգյակում է28.07.2008 Տեսնել ավելին
-
300 խոշոր հարկատուների ցուցակում «Յունիբանկ»-ը զբաղեցրել է 128-րդ տեղը27.07.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր վարկային քարտ U-Travel15.07.2008 Տեսնել ավելին
-
Նոր ավանդատեսակ «Յունիբանկ»-ից ` իրավաբանական անձանց համար06.07.2008 Տեսնել ավելին