«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը հայտարարում է նոր ծառայության գործարկման մասին: Այսուհետ «Յունիստրիմ» համակարգից օգտվող հաճախորդներին, ցանկության դեպքում, հնարավորություն կընձեռվի իրենց վարկային վճարումներն իրականացնել ստացված դրամական փոխանցումներով` առանց բանկ հաճախելու:
«Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջոցով հնարավոր է կատարել նաեւ ցանկացած կուտակային ավանդի, ինչպես նաեւ ցանկացած արժույթով բանկում բացված ցպահանջ հաշվի գումարների համալրում: Ընդ որում, նշված հաշվից գումարի կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0 տոկոս: Այդ լրացուցիչ ծառայությունները մշակվել են հաճախորդների սպասարկումը էլ ավելի հարմարավետ դարձնելու նպատակով, ինչը առավել կարեւոր է համակարգի ծավալների նման շարունակական աճի պարագայում», - ասում է «Յունիբանկ»-ի «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկման և հսկողության գծով տնօրեն Նատալյա Տեր-Գեւորգյանը:
2008-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը կազմել է ավելի քան 582 մլն դոլար` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 35.2 տոկոսով: Այդպիսով «Յունիստրիմ»-ը դրամական փոխանցումների հայաստանյան շուկայում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը:
Հիշեցնենք, որ «Յունիստրիմ» համակարգով իրականացված փոխանցումները հասցեատերերը կարող են ստանալ նաեւ «Յունիստրիմ ArCa» պլաստիկ քարտերի միջոցով: Վերջիններս հաճախորդներին տրամադրվում են անվճար` «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում: Քարտին փոխանցված գումարների կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0 տոկոս:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
300 խոշոր հարկատուների ցուցակում «Յունիբանկ»-ը զբաղեցրել է 122-րդ տեղը23.10.2008 Տեսնել ավելին
-
Ավանդներին վտանգ չի սպառնում:20.10.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն արձանագրել է վարկային պորտֆելի 70% աճ14.10.2008 Տեսնել ավելին
-
2300 ԱՄՆ դոլար «Յունիբանկ»-ից` յուրաքանչյուր ամուսնական զույգին12.10.2008 Տեսնել ավելին
-
Աբրահամ-Մարկես մենամարտը կկայանա նոյեմբերի 8-ին Հայաստանում մենամարտի հեռարձակման գլխավոր հովանավոր` «Յունիբանկ» ՓԲԸ05.10.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը` գլխավոր հովանավոր02.10.2008 Տեսնել ավելին