2300 ԱՄՆ դոլար «Յունիբանկ»-ից` յուրաքանչյուր ամուսնական զույգին

12.10.2008

Հոկտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղում կկայանա երիտասարդ զույգերի պսակադրման միասնական արարողություն, որը հավակնում է գրանցվելու ռեկորդների Գինեսի գրքում: Պսակադրությանը մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 600 ավելի զույգեր:  «Մեծ հարսանիքի» կազմակերպմանը ձեռնամուխ է եղել Ռուսաստանում բնակվող գործարար-բարերար Լեւոն Հայրապետյանը: Նախատեսվում է, որ նախադեպը չունեցող հարսանիքը կլուսաբանվի  համաշխարհային ճանաչում ունեցող լրատվամիջոցների, այդ թվում` CNN-ի կողմից:
Ազգանվեր այս ձեռնարկից չէր կարող զերծ մնալ նաեւ «Յունիբանկ»-ը:  Պսակադրության կապակցությամբ բանկը յուրաքանչյուր զույգին կհանձնի 2300 ԱՄՆ դոլար մնացորդով ArCa պլաստիկ քարտ` դրանով իսկ իր համեստ լուման դնելով ի նպաստ նորաստեղծ ընտանիքների կայացմանն ու բարօրությանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Աբրահամ-Մարկես մենամարտը կկայանա նոյեմբերի 8-ին Հայաստանում մենամարտի հեռարձակման գլխավոր հովանավոր` «Յունիբանկ» ՓԲԸ
  • «Յունիբանկ»-ը` գլխավոր հովանավոր
  • Աշնանային նոր ակցիաներ`«Յունիբանկ»-ից
  • «Յունիբանկ»-ը միացել է Telcell վճարային համակարգին
  • «Յունիսթրիմ»-ի շրջանառությունը Հայաստանում հասել է 500 մլն դոլարի
  • «Յունիբանկ»-ն առաջատար եռյակում է ....
Տեսնել բոլորը