Դեկտեմբերի 1-ից «Յունիբանկ»-ն ընդունում է համալրման և ետկանչման հնարավորությամբ նոր ժամկետային ավանդ` «Չեմպիոն»: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 11,5% տարեկան: Տոկոսագումարի վճարման կարգը սահմանվում է ըստ ավանդատուի ցանկության` ժամկետի վերջում կամ ամեն ամիս, ավանդատուի ցպահանջ կամ քարտային հաշվին: Հնարավոր է նաեւ մեկ տարվա տոկոսագումարի ստացում` ավանդի ձևակերպման պահին: Ավանդատուներին տրվում է նաեւ արժույթի փոփոխության հնարավորություն բանկի կողմից սահմանված փոխարժեքով` առանց ավանդային պայմանագրի խզման: Այս դեպքում ավանդի տոկոսադրույքը փոխվում է տվյալ արժույթի համար սահմանված տոկոսադրույքի: Բանկը թույլատրում է նաեւ ավանդի համալրում առանց գումարի և ժամկետի սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի ավարտին նախորդող ամիսը: Տրամադրվում է նաեւ օվերդրավթի ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:
Ավանդի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ավանդներ» բաժնում:
«Չեմպիոն» ավանդի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ավանդներ» բաժնում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը բարձրացրել է «Մուլտի-արժութային» եւ «Յունի-կուտակային» ավանդների տոկոսադրույքները:30.11.2008 Տեսնել ավելին
-
Նոյեմբերի 22-ը` բանկային աշխատողի օր21.11.2008 Տեսնել ավելին
-
Գործունեության արդյունավետության հիմնական ցուցանիշներով «Յունիբանկ»-ն առաջին հնգյակում է:18.11.2008 Տեսնել ավելին
-
Հայաստանում բացվել է «Յունիռեսո» ապահովագրական նոր ընկերություն:11.11.2008 Տեսնել ավելին
-
Ջիվան Գասպարյանը նշում է իր 80 - ամյակը10.11.2008 Տեսնել ավելին
-
Գրանցվել է «Յունիլիզինգ» նոր վարկային կազմակերպությունը05.11.2008 Տեսնել ավելին