2008թ.-ին "Յունիբանկ"-ի զգալիորեն բարելավել է գործունեության ցուցանիշները և ամրապնդել իր դիրքերը ՀՀ բանկային շուկայում: Այս մասին է վկայում բանկի հաճախորդների թվաքանակի աճը. հաշվետու տարում "Յունիբանկ"-ն ընդհանուր առմամբ սպասարկել է ավելի քան 1.4 մլն հաճախորդ: Հաճախորդների թվաքանակի դինամիկ աճը հիմնականում պայմանավորված է բանկի ճկուն ավանդային քաղաքականությամբ և բավականին հաջող գործող "Յունիստրիմ" դրամական փոխանցումների համակարգի առկայությամբ: Վերջինիս բաժնին է ընկնում դրամական փոխանցումների շուկայի 50%-ից ավելին: 2008թ-ի արդյունքներով, համակարգի շրջանառությունը կազմել է ավելի քան 801 մլն. ԱՄՆ դոլար:
"Յունիբանկ"-նարդեն երկրորդ տարին շարունակ առաջատար դիրքեր է զբաղեցնում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով. 2008թ-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ այս ցուցանիշը հասել է 32 մլրդ 541 մլն դրամի: Այդպիսով, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալի աճը կազմել է 27%, ինչը վկայում է բանկի նկատմամբ ցուցաբերած վստահության ամրապնդման և վերջինիս ավանդային գործիքների գրավչության մասին:
Բանկի ակտիվները հաշվետու տարում գերազանցել են 68 մլրդ 141 մլն դրամը` ապահովելով ավելի քան 49,4% տարեկան աճ: Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 25,8%-ով և գերազանցել 8 մլրդ 822 մլն դրամը: Բանկի զուտ շահույթը կազմել է 1 մլրդ 729 մլն դրամ` հինգ անգամ գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Բանկի պարտավորությունները 2008թ.-ին աճել են 53,7%-ով և կազմել 59 մլրդ 319 մլն դրամ: Վարկային պորտֆելի տարեկան աճը կազմել է 17 մլրդ դրամ, ծավալը 2008թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ` 46 մլրդ 691 մլն դրամ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
2008թ-ին Հայաստանում «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը կազմել է 802 մլն ԱՄՆ դոլար:13.01.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ:07.01.2009 Տեսնել ավելին
-
Շնորհավորում ենք29.12.2008 Տեսնել ավելին
-
Շնորհավոր նոր տարի եվ սուրբ ծնունդ29.12.2008 Տեսնել ավելին
-
Դեկտեմբերի 27-ը` աշխատանքային օր:25.12.2008 Տեսնել ավելին
-
Երբ գումարը ստացվի, SMS-ը կտեղեկացնի:21.12.2008 Տեսնել ավելին