Փոխարժեքը շուտով կկայունանա 365-367 դրամի մակարդակում, կարծում է Յունիբանկի ղեկավարը

19.03.2009

Դոլարի փոխարժեքն առաջիկայում կկայունանա 365-367 դրամի մակարդակում,  հայտարարել է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը` պատասխանելով ՄԵԴԻԱԱՄՔՍ-ի հարցին: «Լուրերն այն մասին, թե փոխարժեքը շուտով կազմելու է ավելի քան 400 դրամ, տարածվում են հիմնականում տարադրամի փոխանակման կետերի կողմից եւ չեն համապատասխանում իրականությանը»- ասել է Վարդան Աթայանը:  Պատասխանելով պարտատոմսեր թողարկելու` բանկի մտադրության վերաբերյալ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հարցին` Վարդան Աթայանն ասել է, որ «այժմ, երբ շուկայում դեռեւս սպասումներ ու խուճապային տրամադրություններ կան, ակնհայտ է, որ քաղաքացիները չեն համաձայնի ներդրումներ կատարել դրամային ակտիվներում»: Վարդան Աթայանն ընդգծել է, որ «Յունիբանկը» պարտատոմսեր կթողարկի փոխարժեքի կայունացումից հետո:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահ Գ.Զաքարյան. «Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի»
  • «Յունիբանկի» մասնաճյուղային ցանցը միացվել է online համակարգին
  • ՓՄՁ-երի վարկավորման նոր ծրագիր` «Յունիբանկ»-ի կողմից
  • «Յունիբանկ»-ը` գլխավոր հովանավոր
  • «Յունիբանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանի հարցազրույցը Հայկական երկրորդ հեռուստաալիքին (06.03.09թ.)
  • «Յունիբանկ»-ը ներգրավել է 50 մլն դոլարի միջոցներ
Տեսնել բոլորը