Ինչպես եւ նախկինում, այժմ էլ ՀՀ բանկային շուկայում ավանդների ներգրավման ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկում է «Յունիբանկ»-ը: ՀՀ դրամով ավանդների տարեկան տոկոսադրույքը բանկում կազմում է մինչեւ 14%, արտարժութայիններինը` մինչեւ 11%: Ըստ «Յունիբանկ»-ի մանրածախ ավանդների գծով տնօրեն Արամ Համբարձումյանի, բանկում ավանդային տոկոսադրույքները հաշվարկվում են ելնելով այն սկզբունքից, որ ավանդատուն խնայողություններն ի պահ դնելով, ոչ միայն պետք է դրանք զերծ պահի գնաճի ազդեցությունից, այլ նաեւ, իր համար, որոշակի եկամուտ ապահովի: «Մենք միշտ էլ աշխատել ենք փոքր մարժայի հիման վրա /վարկերի եւ ավանդների տոկոսադրույքների տարբերությունը/, այսինքն ավանդատուների համար սահմանել ենք հնարավորինս բարձր եկամտաբերություն, միաժամանակ պահպանելով վարկավորման տոկոսադրույքը միջին շուկայական մակարդակի վրա»,- պարզաբանում է Ա.Համբարձումյանը: Այս տարվա մարտի վերջին ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը բանկում գերազանցել է 36 մլրդ դրամը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 18,3 %-ի աճ:
Բանկում ավանդատեսակները մշակվում են բնակչության շրջանում համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա եւ առավելագույնս համապատասխանում են արդի պահանջներին: Այսօր «Յունիբանկ»-ը շեշտը դնում է բազմարժութային ռեժիմով ավանդատեսակների վրա, ինչպիսիք են «Յունի Չեմպիոնը» եւ «Յունի Կուտակայինը»: Բազմարժութային ռեժիմը հաճախորդներին հնարավորություն է տալիս արտարժույթի շուկայական փոխարժեքի տատանման դեպքում, առանց ավանդային պայմանագրի խզման եւ արդեն իսկ կուտակված տոկոսագումարի կորուստի` փոխել ներդրված ավանդի արժույթի տեսակը:
Հարկ է նշել, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ «Յունիբանկ»-ը պահպանում է առաջատարի իր դիրքերը ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով: Բանկին բաժին է ընկնում շուկայի մոտ 20%-ը, ինչը վկայում է «Յունիբանկ»-ի նկատմամբ բնակչության վստահության եւ երկկողմանի շահավետ համագործակցության մասին:
«Հայոց աշխարհ»
03.04.09թ.
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ուշադրություն01.04.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 36 մլրդ դրամը01.04.2009 Տեսնել ավելին
-
Հայտարարություն29.03.2009 Տեսնել ավելին
-
Ընտրե’ք կոմունալ վճարումների արագ տարբերակը25.03.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» դրամի լողալուց շատ չի տուժել24.03.2009 Տեսնել ավելին
-
Փոխարժեքը շուտով կկայունանա 365-367 դրամի մակարդակում, կարծում է Յունիբանկի ղեկավարը19.03.2009 Տեսնել ավելին