«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը տարեսկզբի որոշակի անկումից հետո կրկին ցուցաբերում է աճի կայուն միտում: Եթե այս տարվա հունվարին «Յունիստրիմ»-ի շրջանառությունը կազմել է 26 մլն դոլար, ապա մայիսին այն արդեն հասել է 40.2 մլն դոլարի: Քանակային արտահայտությամբ այս տարվա ընթացքում իրականացվել է 242 165 փոխանցում: Այդպիսով, «Յունիստրիմ»-ին բաժին է ընկել հայաստանյան փոխանցումների ընդհանուր ծավալի 50%-ից ավելին: Համակարգի առավելությունները հետեւյալն են. աշխարհում ամենացածր սակագներից մեկը` սկսած 1.1%-ից, փոխանցման արագությունը` 10 րոպե, աշխարհագրությունը` 90 երկիր:
«Համակարգի նկատմամբ մեծ պահանջարկը պայմանավորված է նաեւ լրացուցիչ ծառայությունների մեծ տեսականիով: Բացի փոխանցումներից, հաճախորդները կարող են նաեւ «Յունիստրիմ»-ի միջոցով իրականացնել քարտային կամ ավանդային հաշվի համալրում, վարկի մարում, ինտերնետ- վճարումներ, կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներ /UNIPAY ծառայություն/ եւ այլն: Համակարգից պարբերաբար օգտվող հաճախորդներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի /վարկային գիծ/ ստացման հնարավորություն»,- ասում է «Յունիբանկ»-ի դրամական փոխանցումների սպասարկման եւ վերահսկման գծով տնօրեն Նատալյա Տեր-Գեւորգյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ն անցնում է աշխատանքային նոր ռեժիմի31.05.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջատար է պարտավորություններում ֆիզիկական անձանց ավանդների մասնաբաժնով26.05.2009 Տեսնել ավելին
-
Մայիսի 15-ին կկայանա «Յունիբանկ»-ի բաժնետերերի տարեկան ժողովը14.05.2009 Տեսնել ավելին
-
Նոր ծառայություն «Յունիբանկ»-ից12.05.2009 Տեսնել ավելին
-
Վ.Աթայան. «Ակնհայտ ռիսկեր, որոնք բանկերը ներկայիս դրությամբ չկարողանան վերահսկել, ՀՀ բանկային համակարգում ես չեմ տեսնում»10.05.2009 Տեսնել ավելին
-
Բանկային համակարգը դեռևս դիմակայում է ճգնաժամի հարվածներին03.05.2009 Տեսնել ավելին