Օգոստոսի կեսերից «Յունիբանկ»-ի նոր` «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում տեղակայված նույնանուն մասնաճյուղը կսկսի իր գործունեությունը: Նորաբաց մասնաճյուղը աշխատելու է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: «Զվարթնոց» մասնաճյուղի հիմնական գործառույթը լինելու է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների սպասարկումը: Ուղեւորը գումարը մեկնելուց առաջ կարող է փոխանցել «Յունիստրիմ» համակարգով եւ ժամանալուն պես այն ստանալ: Մյուս կարեւոր գործոնը, դա արժույթի փոխանակման կետի առկայությունն է, որում փոխարժեքները սահմանվելու են «Յունիբանկ»-ի երեւանյան այլ մասնաճյուղերին համապատասխան:
«Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցի կազմավորման ծրագիրը ենթադրում է ոչ միայն նոր մասնաճյուղերի ստեղծում, այլեւ գործողների արդիականացում, սպասարկման միասնական ստանդարտների և կորպորատիվ ոճի ներդրում: Այսպես վերակառուցվում է մասնաճյուղերի ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ աշխատանքի կազմակերպման գործընթացը: Ձեւափոխումների հիմնական նպատակը սպասարկման սրահների բաժանումն է ըստ գործառույթների: Արդիականացման աշխատանքներն անց են կացվում առանց մասնաճյուղերի բնականոն աշխատանքային գրաֆիկի խախտման և հաճախորդներին անհարմարություններ պատճառելու:
Ներկայումս «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 30 մասնաճյուղեր, որոնցից երկուսը` ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է նաեւ բանկի ներկայացուցչությունը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը խոշոր հարկատուների ցուցակում է23.07.2009 Տեսնել ավելին
-
ՈՒշադրություն` ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ17.07.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի շահույթը կազմել է 297, 5 մլն դրամ17.07.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր կուտակային ավանդ14.07.2009 Տեսնել ավելին
-
Թիվ մեկ խնդիրը նորմալ վարկառու գտնելն է09.07.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի հովանավորությամբ այսօր կկայանա Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը06.07.2009 Տեսնել ավելին