«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր կուտակային ավանդ

14.07.2009

«Յունիբանկ»-ը գործողության մեջ է դրել նոր կուտակային ավանդատեսակ` «Յունի-Կուտակային»: Նոր ավանդի համար եւս սահմանվել է բարձր եկամտաբերություն` ՀՀ դրամով ներդրման դեպքում` մինչեւ 14%, արտարժույթով` մինչեւ 11%  տարեկան տոկոսադրույք: «Յունի-Կուտակային» ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ ավանդի ներգրավման նվազագույն գումարը կազմում է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար/եվրո կամ 3 000 ռուսական ռուբլի: Ավանդի ներգրավման ժամկետները եւս համապատասխանացվել են հաճախորդների պահանջներին` սկսած 31 օրից մինչեւ 3 տարի: Ընդ որում, գումարը որպես «Յունի-Կուտակային» ավանդ 365 օր եւ ավելի ժամկետով ի պահ դնելու դեպքում  իրականացվում է տոկոսագումարի կապիտալիզացիա մայր գումարին:
«Յունի-Կուտակային» ավանդի տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդի ներդրման ժամկետի վերջում կամ ամեն ամիս,  ավանդատուի ընտրությամբ: Ընձեռվում է նաեւ ավանդի համալրման հնարավորություն առանց գումարի եւ ժամկետների սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի վերջին ամսվա: Բոլոր ավանդատուներին տրամադրվում է  ArCa կամ Visa Electron պլաստիկ քարտ եւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:  
«Յունիբանկ»-ը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը  գերազանցել է 37 մլրդ դրամը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Թիվ մեկ խնդիրը նորմալ վարկառու գտնելն է
  • «Յունիբանկ»-ի հովանավորությամբ այսօր կկայանա Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը
  • 2009թ.-ի առաջին կիսամյակում «Յունիստրիմ» համակարգն արձանագրել է աճի միտումներ
  • «Յունիբանկ»-ը գործարկել է ավտովարկավորման նոր ծրագիր` U-Auto
  • «Յունիբանկ»-ում մեկնարկել է լայնածավալ վարկավորման նոր ծրագիր
  • «Յունիբանկը» շարունակում է մասնաճյուղերի արդիականացումը
Տեսնել բոլորը