«Յունիբանկ»-ն օդանավակայանում` «Զվարթնոց» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

12.08.2009

Համաձայն «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցի ընդլայնման ռազմավարությանը, օգոստոսի 12-ին իր գործունեությունը սկսեց «Զվարթնոց» նորաբաց մասնաճյուղը, որը տեղակայված է  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում: Նորաբաց մասնաճյուղի հիմնական գործառույթը «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների սպասարկումն է: Ուղեւորը գումարը մեկնելուց առաջ կարող է փոխանցել «Յունիստրիմ» համակարգով եւ ժամանալուն պես այն ստանալ հենց օդանավակայանում: Այդ իսկ պատճառով, հաճախորդների սպասարկման հարմարավետությունն ապահովելու նպատակով, «Զվարթնոց»-ը աշխատելու է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:  Նշենք, որ «Յունիստրիմ» համակարգը սպասարկման կետեր ունի նաեւ «Շերեմետեւո» օդանավակայանում /Ռուսաստան/: Մեկը տեղակայված է Շերեմետեւո -1 տերմինալում, մյուսը`  Շերեմետեւո -2 տերմինալում`Աէրոէքսպրեսում:
«Զվարթնոց» մասնաճյուղում գործում է նաեւ արժույթի փոխանակման կետ,   որում փոխարժեքները սահմանվում են «Յունիբանկ»-ի երեւանյան այլ մասնաճյուղերին համապատասխան:    
Ներկայումս «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 31 մասնաճյուղ: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ուշադրություն` «Յունիբանկ»-ի գլխամասային գրասենյակի հասցեի փոփոխություն
  • «Յունիբանկ»-ում մեկնարկել է ՀՀ դրամով ավտովարկավորման նոր ծրագիր
  • Օգոստոսին իր դռները կբացի «Յունիբանկ»-ի նոր` «Զվարթնոց» մասնաճյուղը
  • «Յունիբանկ»-ը խոշոր հարկատուների ցուցակում է
  • ՈՒշադրություն` ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ
  • «Յունիբանկ»-ի շահույթը կազմել է 297, 5 մլն դրամ
Տեսնել բոլորը