UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը ստացել է Եվրամիության երկրներում դրամական փոխանցումների իրականացման արտոնագիր: Այս մասին ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթին տրված հարցազրույցում հայտնել է «Յունիստրիմ» բանկի տնօրենների Խորհրդի նախագահ, «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: Արտոնագիրը UNISTREAM GERMANY ընկերությանը տրվել է գերմանական BaFin ֆինանսական վերահսկողի կողմից:
Այժմ UNISTREAM-ը կարող է Եվրոպայի դրամական փոխանցումների շուկայում բացել վաճառքի կետեր առանց միջնորդների եւ մեծացնել եկամուտները: Այն ինչ մնացած դրամական փոխանցումների համակարգերը աշխատում են բիզնեսում ընդգրկելով եվրոպական կողմնակի ընկերությունների, չունենալով իրենց սեփական սպասարկման կետերը: «UNISTREAM-ն առաջինն է ռուսաստանյան ընկերություններից, որ ստացել է նման թույլտվություն: Արտոնագրի առկայությունը նշանակում է, որ UNISTREAM-ը կարող է իր բիզնեսը զարգացնել Գերմանիայում, իսկ հետագայում` Եվրամիության ողջ տարածքում: Այլ երկրների վերահսկողների թույլտվությունների ստացումը դժվար չի լինի, քանի որ ըստ Եվրամիության օրենսդրության UNISTREAM-ի ստացած արտոնագիրը համաեվրոպական է»,-ասել է Գագիկ Զաքարյանը:
UNISTREAM-ն արդեն իսկ աշխատում է Եվրոպայում. ընկերության վաճառքի կետերը առկա են Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Կիրպրոսում եւ Գերմանիայում: Ընդհանուր առմամբ «Յունիստրիմ»-ը ներկայացված է աշխարհի 95 երկրներում: Միայն 2009 թվականին UNISTREAM-ի ծառայություններից օգտվել է 6 մլն մարդ:
UNISTREAM համակարգին Հայաստանում բաժին է ընկնում դրամական փոխանցումների շուկայի մոտ 50%-ը: UNISTREAM համակարգով դրամական փոխանցումներ Հայաստանում իրականացվում են «Յունիբանկ»-ի բոլոր 33 մասնաճյուղերում: Հիշեցնենք, որ հունիսից UNISTREAM-ը հայտարարեց նոր ակցիայի մեկնարկման մասին եւ 3 000 ԱՄՆ դոլարը, եվրոն կամ 100 000 ռուսական ռուբլին գերազանցող փոխանցումների սակագները նվազեցրեց մինչեւ 0,45%: Մինչեւ 3 000 ԱՄՆ դոլար, եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի գումարի փոխանցումներն իրականացվում են 1% սակագնով: Այն դեպքում, երբ դրամական փոխանցումն իրականացվում է ՀՀ դրամով, փոխանցման սակագինը կազմում է ընդամենը 0,35%: Այս սակագներով դրամական փոխանցումներ իրականացվում են միայն «Յունիստրիմ» եւ «Յունիաստրում Բանկ» ռուսաստանյան բանկերի եւ հայաստանյան «Յունիբանկ»-ի սպասարկման կետերի միջեւ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Մեծացվել է երաշխավորված ավանդի սահմանաչափը09.08.2010 Տեսնել ավելին
-
Կադրային նոր նշանակումներ «Յունիբանկ»-ում02.08.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը կավելացնի պլաստիկ քարտերի քանակն ավելի քան երկու անգամ28.07.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը 100 խոշոր հարկատուների ցուցակում է27.07.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը պարգեւատրեց հունիս ամսվա լավագույն աշխատակիցներին22.07.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի ռազմավարական գործընկեր «Յունիաստրում Բանկ»-ը պարգեւատրվել է Մոսկվայի իշխանությունների կողմից20.07.2010 Տեսնել ավելին