«Յունիբանկ»-ը կավելացնի պլաստիկ քարտերի քանակն ավելի քան երկու անգամ

28.07.2010

«Յունիբանկ»-ը նախատեսում է մինչև տարեվերջ պլաստիկ քարտերի քանակը  ավելացնել ավելի քան երկու անգամ` հասցնելով այն մինչև 100 հազարի: Ներկայումս բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 48 հազար: Քարտերի քանակի աճի հետ զուգահեռ «Յունիբանկ»-ը մտադիր է մինչև տարեվերջ ընդլայնել բանկոմատների ու POS-տերմինալների ցանցը: Ներկայում բանկն ունի 69 բանկոմատ և 483 POS-տերմինալ, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսվում է դրանց քանակը հասցնել, համապատասխանաբար, 90-ի եւ 1000-ի:  

«Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել այս ուղղության զարգացմանը: Դա արտահայտվում է ոչ միայն առավելագույն թվով հաճախորդների ներգրավման քաղաքականությամբ, այլ նաեւ հաճախորդներին տեխնոլոգիապես պատրաստված եւ հետաքրքիր օպցիաներ պարունակող ծրագրերի ներկայացմամբ: 21-րդ դարի բանկային բիզնեսի հիմնական ուղղությունը սպառողական վարկերն են, այդ թվում նաև պլաստիկ քարտերով տրամադրվող վարկերը, որոնք լրջորեն դիվերսիֆիկացնում են պորտֆելը: 2010թ.-ի առաջին կիսամյակում «Յունիբանկ»-ը մեծացրել է  պլաստիկ քարտերով վարկավորման ծավալը 850 մլն դրամով, հասցնելով այն 2.8 մլրդ դրամի: Միայն այս տարվա մայիսին բանկի կողմից թողարկված քարտերի 90%-ը եղել են վարկային քարտեր»,-ասում է «Յունիբանկ»-ի քարտային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ը 100 խոշոր հարկատուների ցուցակում է
  • «Յունիբանկ»-ը պարգեւատրեց հունիս ամսվա լավագույն աշխատակիցներին
  • «Յունիբանկ»-ի ռազմավարական գործընկեր «Յունիաստրում Բանկ»-ը պարգեւատրվել է Մոսկվայի իշխանությունների կողմից
  • UNISTREAM համակարգով կատարված փոխանցումների ծավալը 2010թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 1,58 մլրդ դոլար
  • Ձեւակերպեք Grand Prix ավանդը եւ ձեռք բերեք դեպի Կիպրոս ուղեգիր շահելու հնարավորություն
  • UNISTREAM-ի հայաստանյան շրջանառությունը 2010թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 216.5 մլն դոլար
Տեսնել բոլորը