Այսուհետ “Լոռի” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին

17.01.2012


Հաճախորդների սպասարկումը էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի “Լոռի” մասնաճյուղը սկսում է աշխատել նոր ռեժիմով: Այսուհետ մասնաճյուղը երկուշաբթի-ուրբաթ օրերին կաշխատի ժամը 9:45-ից մինչև 17:00, իսկ շաբաթ օրերին` 10:15-ից մինչև 15:00: Կիրակին` հանգստյան օր: “Լոռի” մասնաճյուղի հասցեն է` ք.Վանաձոր, Գ.Լուսավորիչի 38/1:

“Լոռի” նորաբաց մասնաճյուղն իր աշխատանքը սկսել է 2012թ.-ի հունվարի 11-ից: Մասնաճյուղը իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկերի, բանկային քարտերի տրամադրում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, արտարժույթի փոխանակում, հաշվարկադրամարկղային սպասարկում և այլն:

Հիշեցնենք, որ Յունիբանկն ունի 39 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

Յունիբանկի մասնաճյուղերի աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել կայքի “Աշխատանքային ժամեր” բաժին կամ զանգահարել հեռախոսակապի կենտրոն` (37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Արթուր Աբրահամ vs Պաբլո Ֆարիաս. Յունիբանկը` ցուցադրման պաշտոնական գործընկեր
  • Յունիբանկը ներդնում է Salesforce.com ընկերության կառավարման նոր համակարգը
  • “Լոռի” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
  • Յունիբանկը հաճախորդներին կսպասարկի նաև տոնական օրերին
  • ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Լոռի” նոր 39-րդ մասնաճյուղը
Տեսնել բոլորը