Ս.թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է Յունիբանկի “Լոռի” մարզային նոր մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է` ք.Վանաձոր, Գ.Լուսավորիչի 38/1:
“Լոռի” մասնաճյուղը Յունիբանկի թվով 39-րդ, իսկ Վանաձոր քաղաքում 2-րդ մասնաճյուղն է: Ներկայումս բանկն ունի 18 մասնաճյուղ Երևանում և 21-ը մարզերում և ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է Յունիբանկի ներկայացուցչությունը:
“Լոռի” մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում` կընդունի ավանդներ, կտրամադրի սպառողական և բիզնես վարկեր, բանկային քարտեր, կիրականացնի UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում և այլն:
Սպասարկման կետերի քանակով Յունիբանկը ՀՀ բանկերի առաջին հնգյակում է: Բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնման ռազմավարությունն ուղղված է բնակչության լայն զանգվածի համար բանկային ծառայությունների հասանելիության բարձրացմանն` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Սպասարկման նոր կետեր բացելով, Յունիբանկը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում որակյալ և արագ սպասարկման ապահովմանը`ձտելով բանկային ծառայությունները տրամադրել հաճախորդից “մեկ քայլ” հեռավորության վրա:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը կբացի սահմանափակ գործառնություններով մասնաճյուղեր27.12.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը “Երևան Սիթի” սուպերմարկետներում բացել է երկու նոր պրոմո-կետ20.12.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը “ՌԵՍՈ” ընկերության հետ համագործակցությամբ մեքենայատերերին տրամադրում է վարկ` ԿԱՍԿՈ ապահովագրության ձևակերպման համար19.12.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի 38-րդ` “Դավիթաշեն” նորաբաց մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը19.12.2011 Տեսնել ավելին
-
“Մագնիս” արտոնությունների ծրագիր Յունիբանկի քարտապանների համար15.12.2011 Տեսնել ավելին
-
ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Դավիթաշեն” նոր մասնաճյուղը14.12.2011 Տեսնել ավելին