Յունիբանկը ձեռնամուխ է եղել մի շարք քարտային նախագծերի իրականացմանը,որոնք ուղղված են բանկի քարտապանների համար լոյալության իննովացիոն ծրագրերի իրականացման միջոցով մանրածախ բանկինգի զարգացմանը: Բանկն իր հաճախորդներին առաջարկում է “Մագնիս” ծրագիրը, որի շնորհիվ քարտապաններին կտրամադրվի մի շարք առավելություններից օգտվելու և առօրյա ծախսերը էապես կրճատելու հնարավորություն:
Զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս բանկի քարտապանները ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան արտոնություններ` զեղչ կամ բոնուս: Կուտակված բոնուսները հաճախորդները կարող են ծախսել որպես սովորական դրամ` 1 բոնուս-1 դրամ փոխարժեքով: «Մագնիս» ծրագրի մասնակից դառնալու և արտոնություններից օգտվելու համար բանկի հաճախորդներին հարկ չկա ձեռքբերել հատուկ քարտ: Զեղչերը և բոնուսները կտրամադրվեն Յունիբանկի քարտով վճարումներ կատարելիս: “Բանկի բոլոր քարտապանները ինքնաբերաբար դարձել են ծրագրի մասնակից և կարող են ծրագրի գործընկեր կազմակերպություններից ստանալ բոնուսներ և զեղչեր: Բոնուսային համակարգը նախատեսվում է գործարկել այս տարվա փետրվարից: Հենց որ նման ծառայությունը հասանելի դառնա հաճախորդների համար, Յունիբանկը սովորական բանկային քարտերը անվճար կփոխարինի չիպային բազմաֆունկցիոնալ քարտերով”, - նշեց Յունիբանկի հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման գծով տնօրեն Սամվել Վարդանյանը:
Այսօրվա դրությամբ “Մագնիս” ծրագրի գործընկերային ցանցը բաղկացած է տարբեր ոլորտները ներկայացնող և եկամտի ամենատարբեր մակարդակային նիշ ունեցող նպատակային խմբերի սպասարկող մոտ 80 կազմակերպություններից` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ, ռեստորաններ, բժկական հաստատություններ և այլն: Գործընկերների ընտրության հիմնական չափանիշներն են հաճախորդամետ մոտեցումը և սպասարկման համապատասխան որակը: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված “Magnis” նշանը:
Յունիբանկն իր հերթին բոնուսներ կշնորհի բանկային ծառայություններից օգտվելու և ծրագրում ակտիվ մասնակցության համար: Ծրագրի մասնակից քարտապանների համար բանկը սահմանել է նաև բարձր տոկոսադրույք քարտային հաշվի մնացորդի համար: Դրա հետ մեկտեղ, քարտապաններն հնարավորություն են ստանում մասնակցելու ծրագրի գործընկեր կազմակերպությունների բոլոր ակիցաներում և մրցանակների խաղարկություններում: Առաջին անգամ Հայաստանում կուտակված բոնուսները, ցանկության դեպքում, կարելի է նվիրել ծրագրի այլ մասնակցի` նրա քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
Ծրագրի մասնակիցների համար պատրաստվել է հատուկ կայք` www.magnis.am, որում յուրաքանչյուր քարտապանի համար նախատեսված է գաղտնաբառով պաշտպանված անձնական էջ` “Ինտերնետ բանկ-Հաճախորդ” ծառայության միջոցով քարտային հաշվի հետ աշխատելու համար: Իր էջում հաճախորդը կարող է ստանալ ամբողջական տեղեկատվություն ծրագրում իր մասնակցության վերաբերյալ, ստուգել հաշիվը կամ, օրինակ, լրացնել ընկերոջ հրավերով ծրագրի մասնակցության հայտը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Այսուհետ “Լոռի” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին17.01.2012 Տեսնել ավելին
-
Արթուր Աբրահամ vs Պաբլո Ֆարիաս. Յունիբանկը` ցուցադրման պաշտոնական գործընկեր12.01.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ներդնում է Salesforce.com ընկերության կառավարման նոր համակարգը12.01.2012 Տեսնել ավելին
-
“Լոռի” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը10.01.2012 Տեսնել ավելին
-
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ29.12.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հաճախորդներին կսպասարկի նաև տոնական օրերին29.12.2011 Տեսնել ավելին