Ս.թ. օգոստոսի 10-ին Յունիբանկի գլխամասային գրասենյակում կայացավ «Մագնիս» արտոնությունների ծրագրին նվիրված խաղարկության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Խաղարկությունն անցկացվել էր Facebook սոցիալական ցանցում բացված Յունիբանկի պաշտոնական էջում: Խաղարկության շրջանակներում մասնակիցները պատասխանել են «Մագնիս» ծրագրի, գործընկեր կազմակերպությունների և նրանց կողմից Յունիբանկի քարտապաններին տրամադրվող զեղչերի պայմանների վերաբերյալ հարցերին: Միաժամանակ մասնակիցները ներկայացրել են հետաքրքիր առաջարկություններ «Մագնիս» ծրագրի հետագա զարգացման ուղղությամբ: Խաղարկության հաղթողներ են ճանաչվել և համապատասխան մրցանակների արժանացել առավելագույն քանակով միավորներ և like-եր հավաքած 5 ներքոհիշյալ մասնակիցները`
1. Նարինե Եղիազարյան միամսյա այցելություն Gold’s Gym մարզակումբ
2. Ռիմա Թորոսյան` Mon Ami ծաղկի սրահի 50 000 դրամի կտրոն + 20% զեղչի քարտ
3. Արմինե Բուդաղյան` այցելություն «7 KADR» կինոակումբի VIP սրահ /4 անձի համար/
4. Եսայի Ասատրյան` MP3 player NIX-Computers խանութ - սրահի կողմից
5. Գևորգ Կիրակոսյան` MP3 player NIX-Computers խանութ - սրահի կողմից
Բացի նշված նվերներից, Յունիբանկը մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին տրամադրեց “Magniscard” քարտեր, որոնք հնարավորություն են տալիս մոտ 100 առևտրի և սպասարկման կետերում օգտվել մինչև 40% զեղչերից և, առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու, ստանալ մինչև 500 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:
“Մագնիս” արտոնությունների ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ Յունիբանկում, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից : Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: “Մագնիս” ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված "Magnis" նշանը: Ծրագրի գործընկեր կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից տրամադրվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է www.magnis.amկայքում:
Յունիբանկը մեկ անգամ ևս շնորհավորում է բոլոր հաղթողներին և տեղեկացնում, որ շուտով կհայտարարի նոր խաղարկությունների և մրցույթների անցկացման մասին: Հետևեք մեր նորություններին Facebooк-ում Յունիբանկի պաշտոնական էջում` http://www.facebook.com/unibankarmenia
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
"Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` “FES House” նորագույն կրթության միջազգային կենտրոնը, “Fes Tour” տուրիստական գործակալությունը և “Magic Flora” ծաղկի սրահը20.08.2012 Տեսնել ավելին
-
«Յունիբանկի» 42-րդ նորաբաց` «Քոչար» մասնաճյուղն արդեն սպասարկում է հաճախորդներին17.08.2012 Տեսնել ավելին
-
"Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` “Samurai” սուշի-բարը, “Bosch Car Service” ավտոտեխսպասարկման կենտրոնը և “VIP Car Music” ավտոմեքենայի աուդիոտեխնիկայի խանութ-սրահը:15.08.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկի բոլոր քարտապաններին “ARAY” խանութների ցանցը տրամադրում է հավելյալ 2% զեղչ07.08.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկի բոլոր քարտապաններին “Technolife” խանութը տրամադրում է հավելյալ 2% զեղչ07.08.2012 Տեսնել ավելին
-
“Արայ”, “Տեխնոլայֆ” և “iPhone.am” խանութները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 7% զեղչ29.07.2012 Տեսնել ավելին