«Յունիբանկի» 42-րդ նորաբաց` «Քոչար» մասնաճյուղն արդեն սպասարկում է հաճախորդներին

17.08.2012


Մայրաքաղաքի Արաբկիր համայնքում «Յունիբանկի» նոր մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը: «Քոչար» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:30-ից մինչև 17:00: Մասնաճյուղը գործում է հետևյալ հասցեով. Ք. Երևան, Հ.Քոչար 19, 13/1:

«Քոչար» մասնաճյուղը համահունչ է «Յունիբանկի» մասնաճյուղային ցանցի ձևավորման նոր չափանիշներին և որակյալ բանկային ծառայություններ է մատուցում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: Մատուցվող ծառայությունների ցանկն ընդգրկում է ավանդների ներգրավում, սպառողական վարկեր, ՓՄՁ վարկավորում, ՅՈՒՆԻՍՏՐԻՄ համակարգով դրամական փոխանցումներ, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, տարադրամի փոխանակում, կոմունալ վճարների ընդունում և այլն:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում «Յունիբանկը» մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը և բնակչության լայն շրջանակների համար բանկային ծառայությունները հասանելի դարձնելուն` ապահովելով արագ ու հարմար սպասարկում հաճախորդի բնակավայրին մոտ: Մասնաճյուղային ցանցի զարգացմամբ «Յունիբանկը»Հայաստանի բանկային սեկտորում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Այսօր բանկն ունի 21 մասնաճյուղ Երևանում, 21` մարզերում և ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է «Յունիբանկ» բանկի ներկայացուցչություն:

«Յունիբանկի» մասնաճյուղային ցանցի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով, կամ լրացնել հետադարձ կապի հայտը մեր կայքում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • "Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` “Samurai” սուշի-բարը, “Bosch Car Service” ավտոտեխսպասարկման կենտրոնը և “VIP Car Music” ավտոմեքենայի աուդիոտեխնիկայի խանութ-սրահը:
  • Յունիբանկի բոլոր քարտապաններին “ARAY” խանութների ցանցը տրամադրում է հավելյալ 2% զեղչ
  • Յունիբանկի բոլոր քարտապաններին “Technolife” խանութը տրամադրում է հավելյալ 2% զեղչ
  • “Արայ”, “Տեխնոլայֆ” և “iPhone.am” խանութները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 7% զեղչ
  • Գնեք ապառիկ MAZDA կամ SUZUKI ավտոմեքենա Յունիբանկի միջոցով և “TOP MOTORS” ու “ROYAL MOTORS” ընկերությունները կօգնեն Ձեզ մարել վարկը
  • ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Քոչար” նոր մասնաճյուղը
Տեսնել բոլորը