In-Grid-ի տոնական համերգը Ազատության հրապարակում` Յունիբանկի 11-ամյակի կապակցությամբ

09.10.2012




Այս տարի լրանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկի` Յունիբանկ ՓԲԸ-ի հիմնադրման 11 տարին: Այդ տոնն առանձնակի նշելու համար բանկը հոկտեմբերի 14-ին ժամը 19:00-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպում է աշխարհահռչակ In-Grid-ի համերգը, որը չի դադարում զարմացնել էներգիայի անսպառ պաշարով ու զգացմունքային կատարողական վարպետությամբ:

Հայաստանյան հանդիսատեսին սպասվում է հագեցած համերգային ծրագիր, որում ընդգրկված կլինեն ինչպես ճանաչված և արդեն իսկ սիրված երգեր, այնպես էլ երգչուհու նոր կատարումները: Երգչուհու ելույթը կուղեկցվի տպավորիչ պարային համարներով և դիջեյների շոու-ծրագրով:

Այս կերպ նշելով իր ծննդյան 11-ամյակը` Յունիբանկը շքեղ տոն է նվիրում որակյալ երաժշտության և երգարվեստի կենդանի կատարման սիրահարներին:

Այսօր Յունիբանկը հայաստանյան ամենապահանջված և սպասարկման լայն ցանց ունեցող բանկերից մեկն է: Ներկայումս բանկն ունի 42 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Յունիբանկն ընդգրկված է Հայաստանի ԹՈՓ-10 բանկերի ցուցակում և մի շարք ցուցանիշներով արդեն իսկ բանկային համակարգի առաջին դիրքում է: Այսօր ավելի ու ավելի շատ ավանդատուներ են Յունիբանկն ընտրում իրենց միջոցների պահպանման և բազմապատկման համար, ինչի շնորհիվ բանկը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով զբաղեցնում է առաջատար դիրք:

Յունիբանկը շահավետ պայմաններով, հիմնականում առանց գրավի, տրամադրում է սպառողական վարկեր և օվերդրաֆտներ ցանկացած նպատակի` կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի և կահույքի գնման, վերանորոգման, հանգստի, բժշկական և այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: 30.09.12թ. դրությամբ Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 9,3 մլրդ դրամը, ինչը բանկի ընդհանուր վարկերի 37.2% -ն է: Բանկի սպառողական վարկերի քանակը, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, աճել է ավելի քան 2.8 անգամ:

Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է: Ընթացիկ տարին նախատեսվում է ավարտել 150 հազար քարտ ցուցանիշով, բանկոմատների քանակը 87-ից հասցնել 95-ի, իսկ POS- տերմինալներինը 437-ից` 530-ի:

Յունիբանկի գործունեությունն ուղղված է բնակչության լայն շրջանակների համար բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը: Դրա հետ մեկտեղ, Յունիբանկը ձգտում է հայաստանյան բանկային շուկայում ներդնել նորույթ հանդիսացող իննովացիոն ծրագրեր: Հոկտեմբերի սկզբին իննովացիոն տեխնոլոգիաների “DigiTec Expo 2012” ցուցահանդեսին, Յունիբանկը ներկայացրեց U-Bank ծառայությունը, որը հաճախորդներին հնարավորություն կտա իրենց սմարթֆոնների միջոցով կառավարել բանկային հաշիվները, կատարել կոմունալ վճարումներ և այլ գործարքներ:

Մանրածախ բիզնեսի զարգացման հետ մեկտեղ, Յունիբանկը պահպանել է իր ուղղվածությունը դեպի փոքր և միջին բզինես: Բիզնես-վարկերի ծավալը 30.09.12թ.-ի դրությամբ կազմել է 56.6 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ Յունիբանկի ակտիվները կազմել են 134 մլրդ դրամ` ավելանալով նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 18.9 մլրդ դրամ: Բանկի շահույթը կազմել է 1.2 մլրդ դրամ` գերազանցելով 2011թ.-ի հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը 11.5%-ով:

Այս տարի ևս Յունիբանկը իրականացրել է մի շարք բարեգործական և հովանավորչական ծրագրեր: Մասնավորապես, բանկն իր աջակցությունը տրամադրեց Երևանի քաղաքապետարանին “Էրեբունի-Երևան” տոնակատարության կազմակերպման գործում, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայ օգնության հիմնադրամի և World Vision Armenia կազմակերպության բարեգործական ակցիաներին: Յունիբանկը դարձավ նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հովանավոր:

Յունիբանկի կողմից մեծ ուշադրություն է հատկացվում հատկապես սպորտային միջոցառումներին: Բանկը ֆինանսական աջակցություն է տրամադրել սամբոյի մրցաշարի անցկացման համար, հովանավորել աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտերի ցուցադրությունները Հայաստանում:

Յունիբանկը մեկ անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնում հաճախորդներին` վստահության, գործընկերներին` հուսալի համագործակցության, իսկ աշխատակիցներին` պրոֆեսիոնալ և թիմային աշխատանքի համար:



Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • 11 տարի միասին. Յունիբանկը նշում է իր ծննդյան տոնը
  • “DigiTec Expo 2012” ցուցահանդեսում Յունիբանկը ներկայացրեց Հայաստանում նորույթ հանդիսացող ծառայություններ
  • Paris հարսանյաց սրահը, Rodeo Jeans, Rodeo Drive, Premaman խանութ-սրահները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 15-20% զեղչեր
  • “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգը 15.09.12թ. – 18.09.12թ. կլինի անհասանելի
  • Յունիբանկի աշխատանքային գրաֆիկը շաբաթ օրերին
  • Beiging չինական ռեստորանը, Karoza հարսանյաց սրահը, Motivi խանութ-սրահը և Intellect ատամնաբուժական կլինիկան միացել են “Մագնիս” ծրագրին
Տեսնել բոլորը