“DigiTec Expo 2012” ցուցահանդեսում Յունիբանկը ներկայացրեց Հայաստանում նորույթ հանդիսացող ծառայություններ

08.10.2012


“Յունիբանկ” ՓԲԸ-ն մասնակցեց իննովացիոն տեխնոլոգիաների “DigiTec Expo 2012” ցուցահանդեսին, որը կայացավ ս.թ. հոկտեմբերի 5-7-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Մերգելյան Ինստիտուտ):

Ցուցահանդեսում բանկը ներկայացրեց U-Bank ծառայությունը, որը ՀՀ բանկային համակարգում ներդրվում է առաջին անգամ: Ծառայությունը հնարավորություն կտա հաճախորդներին, իրենց սմարթֆոնների միջոցով, արագ և ապահով, կառավարել բանկային հաշիվները, կատարել կոմունալ վճարումներ և այլ գործարքներ: Դրամական վճարումներն իրականացվում են հաճախորդի բանկային հաշվի միջոցներից:

U-Bank-ն իրենից ներկայացնում է անվճար ծրագիր, որը շուտով կարելի է ներբեռնել Google Play և App Store` Android և iOS հարթակների հիման վրա աշխատող սմարթֆոնների և պլանշետների միջոցով: Ցուցահանդեսում բոլոր ցանկացողները մանրամասնորեն ծանոթացան ծրագրի հետ և կատարեցին որևէ գործարք: Այդ նպատակով Յունիբանկի տաղավարում տեղադրված էին սմարթֆոններին միացված մի քանի մեծ մոնիտորներ:

Հաշվի առնելով ցուցահանդեսի ուղղվածությունը, բանկի տաղավարը նույնպես իննովացիոն ձևավորում ուներ: Մասնավորապես, U-Bank ծառայությունը ներկայացնում էր նաև վիրտուալ պրոմոութերը:

Ցուցահանդեսի այցելուների մոտ հետաքրքրություն առաջացրեց նաև սմարթֆոնների համար մշակված նոր ծրագիրը, որը ներառում է Յունիբանկի մասնաճյուղերի և բանկոմատների, ինչպես նաև “Մագնիս” արտոնությունների ծրագրի գործընկերների հասցեները և նրանց կողմից բանկի քարտապաններին տրամադրվող զեղչերը: Բանկը ներկայացրեց նաև իր նոր վճարային տերմինալները, որոնց միջոցով կարելի է իրականացնել UNISTREAM դրամական փոխանցումներ, վարկերի մարումներ, կոմունալ վճարումներ և այլն : Մոտ ապագայում Յունիբանկը կտեղադրի մոտ 60 նման տերմինալ:

“Ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա մշակված` բանկի նոր ծառայությունները ևս մեկ քայլ են դեպի հաճախորդամետ սպասարկում: U-Bank ծառայության շնորհիվ հաճախորդները կարող են իրականացնել մի շարք բանկային ծառայություններ` օգտագործելով միայն իրենց հեռախոսը,” – նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Paris հարսանյաց սրահը, Rodeo Jeans, Rodeo Drive, Premaman խանութ-սրահները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 15-20% զեղչեր
  • “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգը 15.09.12թ. – 18.09.12թ. կլինի անհասանելի
  • Յունիբանկի աշխատանքային գրաֆիկը շաբաթ օրերին
  • Beiging չինական ռեստորանը, Karoza հարսանյաց սրահը, Motivi խանութ-սրահը և Intellect ատամնաբուժական կլինիկան միացել են “Մագնիս” ծրագրին
  • Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազանցել է 110 հազարը
  • Gedeon Richter դեղատների ցանցը, օծանելիքի և կոսմետիկայի “EUROPE” խանութները և “Atta Flora” ծաղկի սրահը միացել են “Մագնիս” ծրագրին
Տեսնել բոլորը