Յունիբանկը հանդիսանում է Մանկական Եվրատեսիլ-2012 մրցույթի ֆինանսական գործընկեր և հեռարձակման հովանավոր: Այս տարի մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 1-ին` Ամստերդամում /Նիդերլանդներ/ և կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: Մրցույթում Հայաստանը կներկայացնի «Compass band» խումբը` «Sweety baby» երգով:
Ամստերդամ մեկնելուց առաջ, «Compass band» խմբի անդամները` Աբրահամը, Դավիթը, Արշավիրը և Արամը հյուրընկալվեցին Յունիբանկում և ծանոթացան բանկի աշխատանքին: Յունիբանկի աշխատակազմը տղաներին մաղթեց վառ ու տպավորիչ ելույթ, և, իհարկե, հաղթանակ, և որպես նվեր նրանց հանձնեց Visa Gold միջազգային բանկային քարտեր:
Յունիբանկը շարունակում է զարգացնել սոցիալական պատասխանատվության ուղղությունը, որի շրջանակներում հատուկ ուշադրություն է հատկացնում երեխաներին և երիտասարդությանը վերաբերող նախագծերին: Այսպես, բանկը սկսել է իրականացնել Երևանի և մարզերի դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման նոր ծրագիր և արդեն իսկ մարզական նոր գույք է նվիրել Կապան քաղաքի N7 հիմնական դպրոցին: Բանկի միջոցներով վերանորոգվել է Երևանի Նանսենի անվան N150 դպրոցի հանդիսությունների դահլիճը, իսկ N157 դպրոցում շուտով կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային դասարան:

Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ամփոփվեցին Shopping Revolution դրամական մրցանակների 26.11.12թ. խաղարկության արդյունքները25.11.2012 Տեսնել ավելին
-
Ուշադրությու'ն` Shopping Revolution դրամական մրցանակների հաջորդ խաղարկությունը կկայանա ս.թ. նոյեմբերի 26-ին22.11.2012 Տեսնել ավելին
-
Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների չորրորդ խաղարկության հաղթողներին22.11.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկը նվերներ հանձնեց ֆեյսբուքյան վիկտորինայի հաղթողներին22.11.2012 Տեսնել ավելին
-
Ամփոփվեցին Shopping Revolution դրամական մրցանակների երրորդ խաղարկության արդյունքները21.11.2012 Տեսնել ավելին
-
Հայտնի են Shopping Revolution դրամական մրցանակների երկրորդ խաղարկության շահողները20.11.2012 Տեսնել ավելին