Յունիբանկը նվերներ հանձնեց ֆեյսբուքյան վիկտորինայի հաղթողներին

22.11.2012

2012թ. նոյեմբերի 21-ին Յունիբանկի գլխամասային գրասենյակում կայացավ “Մագնիս” զեղչերի և արտոնությունների ծրագրին նվիրված խաղարկության մրցանակների հանձնման արարողությունը:

Վիկտորինան, “Մագնիս” ծրագրի գործընկեր` “MARY” խանութների ցանցի հետ համատեղ, անցկացվել է Յունիբանկի պաշտոնական էջում Facebook սոցիալական ցանցում: Վիկտորինայի շրջանակներում մասնակիցները պատասխանել էին «MARY» խանութի և նրա կողմից Յունիբանկի քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ հարցերին:

Մրցանակների արժանացան`

  • Անժելա Ստեփանյանը
  • Արման Դանիելյանը
  • Լուսինե Զաքալաշվիլին

Շնորհավորում ենք հաղթողներին և տեղեկացնում, որ շուտով Յունիբանկը կհայտարարի նոր խաղարկությունների և մրցույթների անցկացման մասին: Հետևեք մեր նորություններին Facebooк-ում` http://www.facebook.com/unibankarmenia

“Մագնիս” ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձևակերպելով քարտ Յունիբանկում, դառնում է ծրագրի մասնակից և ստանում հնարավորություն օգտվելու մինչև 40% զեղչերից ավելի քան 130 առևտրի և սպասարկման կետերում: “Մագնիս” ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին հաճախորդներին տեղեկացնում է մուտքի մոտ փակցված "Magnis" նշանը:

Հիշեցնենք, որ Յունիբանկը “Մագնիս” ծրագրի շրջանակներում ս.թ.նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 20-ը հայտարարել է Shopping Revolution նոր աննախադեպ ակցիայի անցկացման մասին: Ծրագրի գործընկեր կազմակերպությունները մեկ ամսվա ընթացքում կառաջարկեն մեծ զեղչեր խանութներում և ժամանցի կենտրոններում, իսկ Յունիբանկը կիրականացնի 5 000 - 50 000 դրամ գումարով մրցանակների ամենօրյա խաղարկություններ:

Դրամական մրցանակների խաղարկությունների մասնակից դառնալու համար ընդամենը պետք է գրանցվել http://www.magnis.am/ կայքում:

“Մագնիս” ծրագրի և Shopping Revolution ակցիայի վերաբերյալ առավել մանրամասն կարելի է տեղեկանալ` այցելելով www.magnis.am կայքը կամ դիմելով բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ամփոփվեցին Shopping Revolution դրամական մրցանակների երրորդ խաղարկության արդյունքները
  • Հայտնի են Shopping Revolution դրամական մրցանակների երկրորդ խաղարկության շահողները
  • Շնորհավորում ենք առաջին խաղարկության հաղթողներին
  • Այսօր կկայանա Shopping Revolution ակցիայի դրամական մրցանակների առաջին խաղարկությունը
  • Յունիբանկը հայտարարում է աննախադեպ ակցիա Shopping Revolution` մեծ զեղչեր լավագույն խանութների և դրամական մրցանակներ բանկի կողմից
  • Thomson Reuters-ը Յունիբանկին ճանաչել է Հայաստանի լավագույն դիլինգ բանկ
Տեսնել բոլորը